29.03.2024
Շահարկումներ են․ Նալբանդյանը՝ Նժդեհի արձանը հանելու Մարկովի ու ընկերների պահանջի մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Գյումրիում ցուցադրվել է ռուսաստանյան «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիր

Հունվարի 28-ին Գյումրիում անցկացվել է ՀՀ Բանակի կազմավորման օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հրապարակում ՀՀ ԶՈւ զինծառայողները ցուցադրել են ռուսաստանյան արտադրության «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիր: Այս մասին հայտնում է Ռազմինֆոն:


 Դատելով հրապարակված տեսանյութից, ամենայն հավանակնությամբ, «Կորնետ-Է» համակարգը համալրել է ՀՀ զինված ուժերի սպառազինությունը: Ավելի վաղ այս մասին որևէ այլ տեղեկություն չէր տարածվել:



«Կորնետ Է»-ն ռուսաստանյան նորագույն արտադրության հակատանկային հրթիռային համալիրներից է: Համակարգի մարտավարատեխնիկական ցուցանիշները զգալիորեն գերազանցում են մինչ այս ՀՀ ԶՈւ սպառազինությունում առկա «Ֆագոտ» համալիրների ցուցանիշները:


«Կորնետ Է». ՄՏԲ


Առավելագույն հեռահարությունը՝
Ցերեկը՝ 5500 մ,
Գիշերը՝ 3500 մ,
Նվազագույն հեռահարությունը՝ 100 մ,
Թիրախի առավելագույն ճակատային արագությունը՝ 70 կմ/ժ,
Կառավարման համակարգը՝ կիսաավտոմատ, լազերային ճառագայթով,
Հրթիռը՝
Տրամաչափը՝ 152 մմ,
Զանգվածը՝ 26 կգ,
Մարտական մասը՝ 7կգ, տանդեմային-կումուլյատիվ:

Շահարկումներ են․ Նալբանդյանը՝ Նժդեհի արձանը հանելու ՌԴ-ում հնչող պահանջի մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար