Էրդողան. Թուրքիան մտադիր չէ գրավել Սիրիայի հողերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է «ահաբեկիչներից մաքրել» Սիրիայի հետ իր ողջ սահմանը և մտադիր չէ գրավել հարևան պետության հողերը։

«Մենք չենք ձգտում գրավել սիրիական հողերը, սակայն ուզում ենք օգնել 3,5 միլիոն փախստականներին, ովքեր ներկայումս Թուրքիայում են գտնվում, վերադառնալ իրենց հայրենիք»,– Թուրքիայի նախագահի խոսքերն է մեջբերում «Anadolu» գործակալությունը։

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի ԶՈՒ զինվորականները, ովքեր հերոսություն են ցուցաբերել «Եփրատի վահան» օպերացիայի ընթացքում, այժմ հաջողությամբ մարտնչում են Աֆրինում։

Տպել

Загрузка...