28.03.2024
Դավոսում քննարկվել է ռուսական բիզնեսը Մեղրիի ազատ տնտեսական գոտում ներգրավվելու հարցը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Զուլֆուգարովը` ԵԽԽՎ–ում Սարգսյանի ելույթի մասին. Երևանի դիրքորոշումը ծայրահեղականացվում է

Չի կարելի ասել, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում մենք ինչ–որ նոր բան լսեցինք։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ելույթներում մենք կարող ենք նկատել ՀՀ–ի ղեկավարության դիրքորոշման ծայրահեղականացում։ Այդ մասին անդրադառնալով ԵԽԽՎ–ում Ս.Սարգսյանի ելույթին նշել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Տոֆիգ Զուլֆուգարովը։

Նա նշել է, որ ՀՀ կողմից ֆորմալ բանակցությունների վարումը միջազգային դիտորդների կողմից ուժեղացնում է այն զգացողությունը, որ ռազմական գործողությունների վերսկսումը շատ իրական է։ Դա չեն ցանկանում միջնորդները, առաջին հերթին Ռուսաստանը, քանի որ Մոսկվան կկանգնի ընտրության առջև` աջակցել Ադրբեջանին կամ ՀՀ–ին։

«Բանակցային գործընթացի իմիտացիոն փուլի ավարտից հետո, որը կապված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայամետ դիրքորոշման հետ, ռուսական էլիտայի մոտ կառաջանա հետաքրքրություն կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը։Առաջին հերթին օկուպացված տարածքների մի մասի վերադարձի հետ, որպեսզի թուլանա լարվածությունը։ Առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ՀՀ–ի վրա լուրջ պրեսինգի` Երևանի ծայրահեղական դիրքորոշման մեջ փոփոխություն ակնկալելն անհնար է»,–հավելել է նա։

ՀՀ-ի օգտին լրտեսողներին անզգայացում չի հասնում․ Լապշինը պատմել է՝ ինչպես է բուժվել Բաքվում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար