29.03.2024
Էրդողանը զգուշանում է, որ Աֆրինը կվերածվի թուրքական քրդերի համար թիկունքի․ փորձագետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ԻՊ-ին զենք են մատակարարում. Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ԻԼԻՊ ահաբեկչական խմբին զենք են մատակարարում:


ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թվիթերի էջում հայտարարել է, որ անկախ նրանից, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և նրա դաշնակիցները փորձեն զրպարտությամբ ու կեղծ քարոզչությամբ այնպես ձևացնել թե դերակատար են եղել ԻԼԻՊ-ի պարտության գործում, սակայն նրանք չեն կարող խեղաթյուրել առկա իրականությունները:


Զարիֆն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ և աջակցել է Իրաքի ու Սիրիայի ժողովուրդներին, սակայն ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան շարունակում են զենք մատակարարել ԻԼԻՊ-ին:


Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել Ալ-Ջաբիրը, Շվեյցարիայի Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Իրանը խթանում է Միջին Արևելքում աղանդավորականությունը: Իրանը բազմիցս մերժել է նման պնդումները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայում Թուրքիային զսպվածության կոչ է արել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար