29.03.2024
Քրդերը սիրիական բանակին կոչ են արել Թուրքիայի հետ սահմանի պաշտպանությունն ապահովել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ցանկացած խաղաղ համաձայնագրի դեպքում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը կմնա. Նեթանյահու

Պաղեստինցիների հետ խաղաղության մասին ցանկացած ապագա համաձայնագրի շրջանակում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը կմնա: Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


«Ցանկացած խաղաղ համաձայնության դեպքում Երուսաղեմը կմնա Իսրայելի մայրաքաղաք, եւ մեր կառավարությունը կշարունակի մնալ Երուսաղեմում», - ասել է նա Դավոսում: Նրա խոսքով՝ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով «պատմություն ստեղծեց՝ ընդամենը ճանաչելով պատմությունը»:


«Աշխարհը կարող է հիմնվել միայն իրականության եւ ճշմարտության վրա, իսկ ժխտումն այն փաստի, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է, միայն խաղաղության հաստատումը հետ է մղում՝ անիմաստ պատրանք ստեղծելով», - ասել է Նեթանյահուն:


Նա նաեւ խոստացել է, որ «ցանկացած խաղաղ համաձայնագրի դեպքում Իսրայելը միշտ կպահպանի Տաճարի լեռան ստատուս քվոն եւ Երուսաղեմի բոլոր այլ կրոնական սրբավայրերի»: «Դա մեր քաղաքականությունն է եւ մեր սկզբունքը», - ավելացրել է Կառավարության ղեկավարը:

Գերմանիան կասեցրել է զենքի արտահանումը Թուրքիա Աֆրինում գործողության պատճառով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար