29.03.2024
Նաիրա Զոհրաբյանը լավատես է` Բաքվի Նյուրեմբերգը առջևում է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական զեկույցը` առանց հակահայկական ձևակերպումների. Հովհաննիսյան

Նախօրեին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունել է ադրբեջանցի պատվիրակ Սեվինջ Ֆաթալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը:


ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն այս կապակցությամբ հայտնել է, որ ամիսներ առաջ անդրադարձել էին բանաձևին, սակայն առանց փակագծերը բացելու: Սակայն այլևս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որևէ հակահայկական ձևակերպումների:

«Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձևի նախապատրաստման սկզբնական շրջանում: Մասմավորապես՝ երեխաների զոհերից հիշատակվել էր միայն Զահրա Գուլիևան, խոսվել էր միայն ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և իհարկե, Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների օկուպացիայի մասին և այլն»,-տեղեկացրել է Հովհաննիսյանը` հավելելով.

«Զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան»:

Անհրաժեշտ է բարձրացնել ԼՂ հակամարտության կարգավորման արդյունավետությունը. Զախարովա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար