29.03.2024
Ադրբեջանը նոտա է հղել Կանադային` երկու պատգամավորների Արցախ կատարած այցի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նաիրա Զոհրաբյանը լավատես է` Բաքվի Նյուրեմբերգը առջևում է

ԵԽԽՎ-ում քննարկվել է ադրբեջանցի պատվիրակի կողմից ներկայացված` «Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին զինված հակամարտությունների ժամանակ» զեկույցը։ Իր ելույթում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովին ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունը ու զեկուցողին կոչ է արել ունենալ քաղաքացիական խիզախություն եւ ընդունել, որ հայատյացությունը իր երկրում՝ Ադրբեջանում, պետական քաղաքականություն է։

«Այսօր մենք ունենք Սիրիայում, Եմենում և այլուր ռազմական հակամարտությունների արդյունքում սպանված, խոշտանգված, բռնության զոհ դարձած երեխաների դաժան վիճակագրություն։ Նույնքան անմարդկային է ԴԱԻՇ-ի ոճրագործություններին զոհ դարձած երեխաների վիճակագրությունը։ Բայց երեխաները սպանվում եւ բռնության զոհ են դառնում ոչ միայն աշխարհի թեժ կետերում, այլ նաեւ սառը պատերազմի մեջ գտնվող երկրների տարածքներում: Եւ քանի որ զեկույցում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա, այո, այդ հակամարտության զոհեր շարունակում են լինել նաեւ երեխաները, կանայք, տարեցներ։ Որեւէ բանական մարդու համար չի կարող տարբերություն լինել, թե հակամարտության զոհ դարձած երեխան ի՞նչ ազգության է՝ սիրիացի, եմենցի, հայ, թե ադրբեջանցի։ Բայց երբ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը Ադրբեջանը սկսում է՝ թիրախ ընտրելով եւ «Գրադ» կայանքից ռմբակոծելով Ներքին Ճարտար գյուղի միջնակարգ դպրոցը եւ հատուկ ժամ է ընտրում, երբ երեխաները հավաքված են լինում դպրոցի բակում, ու սպանվում է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվում է, ես ստիպված եմ հարցնել զեկուցողին՝ արդյո՞ք սա իր երկրի՝ Ադրբեջանի պետական քաղաքականությունը չէ՝ մշտապես թիրախ ընտրել քաղաքացիական անձանց ու քաղաքացիական բնակավայրերը»,-հայտարարել է Զոհրաբյանը։

Հայայաստանի պատվիրակը տեղեկացրել է, որ նույն օրը՝ ապրիլի 2-ին, Թալիշ գյուղ ներխուժելով, ադրբեջանական զինված ուժերը դաժանաբար սպանել են Խալափյանների ընտանիքի անդամներին, կտրել տարեց մարդկանց ականջները, սպանել եւ անարգել զինվորների: Նա կրկին հնչեցրել է իր հարցը՝ արդյո՞ք այս ամենը այդ երկրի պետական քաղաքականությունը չէ։

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է նաև, որ սահմանամերձ հայկական գյուղեր կան, որտեղ տարիներ շարունակ ցերեկային ժամերին հուղարկավորություն չեն անում, որովհետեւ գյուղերի գերեզմանները գտնվում են ադրբեջանական կողմի դիտակետում։ Իսկ գրեթե ամենօրյա կրակոցների ժամանակ երեխաներին տեղափոխում են հատուկ ապաստարաններ եւ երաժշտություն են միացնում, որպեսզի երեխաները հոգեպես չխեղվեն ականների պայթյունի ձայնից։

«Ես, իհարկե, հասկանում եմ, որ զեկուցողը չի ունենա քաղաքացիական խիզախություն ընդունելու, որ հայատյացությունը իր երկրի պետական քաղաքականությունն է, այլապես կհայտնվի Իլգար Մամադովի կողքին։ Սակայն մեկ այլ ադրբեջանուհի, լրագրող Ուլքեր Իսմայիլգզին, սարսափով է խոսում Ադրբեջանի կրթության նախարարության կողմից հաստատված՝ «Նախադպրոցական երեխաների հայրենասիրական դաստիարակություն» մեթոդական ձեռնարկի մասին, որտեղ 5-6 տարեկան երեխաներին հարց են ուղղում՝ ո՞վ է հայը եւ ո՞րը պետք է լինի մեր քաղաքացիական պարտքը հայերի հանդեպ։ Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր երեխաներին, մենք պիտի պաշտպանենք նաեւ նրանց հոգիներն ու մտքերը, տիկին Ֆաթալիեւա, պաշտպանենք ատելության ու քսենոֆոբիայի քարոզից։ Որպեսզի մի օր, ինչպես ձեր ազգակից Իսմայիլգզին է ասում, երբ հաստատվի խաղաղություն, մենք չունենանք ատելությամբ անբուժելիորեն թունավորված սերունդ։ Բայց ես, այնուամենայնիվ, լավատես եմ եւ հավատում եմ, որ Բաքվի Նյուրենբերգը դեռ առջեւում է»,- հավելել է Նաիրա Զոհրաբյանը։


 

ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական զեկույցը` առանց հակահայկական ձևակերպումների. Հովհաննիսյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար