25.04.2024
Կառավարությունը ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի «ՄԼ Մայնինգ»-ն ազատեց ներմուծման մաքսատուրքից
prev Նախորդ նորություն

Մենք պետք է հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար. վարչապետ

Դավոսի տնտեսական ֆորումը կարևոր է, որովհետև այստեղ շատ հարթակներ կան, որտեղ խոսվում է այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է մարդկությունը, պետությունները, տնտեսությունները: Եվ սա շատ լավ հարթակ է, որտեղ դու կարող ես մտքեր փոխանակել, քո գաղափարներն առաջարկել, նաև լսել մյուսներին: Դա, կարծում եմ, գալիս է մեր այն նպատակից, որ բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են բիզնեսի զարգանալուն, պետք է վերացնենք: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:


«Մենք, կարծում եմ, բավականին ամբիցիոզ բարեփոխումների ծրագիր ենք ձևակերպել, և 2017 թվականին որոշ մասը դրանցից կատարել ենք՝ լինի մաքսային, հարկային, պետություն-բիզնես շփում, սահմանի անցում, ավելացված արժեքի հարկի վերադարձ, թե այլ խոչընդոտներ, ինչպես նաև վարկային միջոցների տրամադրում, շուկաների բացում: Կարծում եմ՝ դրա մեջ դեր է խաղացել ընդհանուր միջազգային ակտիվության գործոնը»,- նշել է նա:

Անդրադառնալով իր հանդիպումների օրակարգին, Կարեն Կարապետյանը կարծիք է հայտնել, որ շատ հեռանկարային հանդիպումներ է ունեցել և դեռես կունենա՝ օրակարգը դեռևս սպառված չէ:

«Բոլոր հանդիպումներն էլ կարևորում եմ, որովհետև օրակարգը ձևավորվել է թե մեր, թե մյուս կողմի նախաձեռնությամբ: Հենց հիմա հանդիպել ենք UNDP-ի հետ, որտեղ խոսում ենք թե ընդհանրապես ինչ չափորոշիչներով, ինչ գաղափարներով պետք է աշխարհն առաջ շարժվի և, ինչպես գիտեք, մենք առաջին երկիրն ենք, որտեղ UNDP-ն ստեղծել է համապատասխան լաբորատորիա պետության հետ համատեղ: Հուլիսին մենք պետք է հաշվետվություն տանք ՄԱԿ-ի առջև, որտեղ ֆիքսելու ենք, թե մենք ինչ ենք արել: Մենք առաջարկել ենք նրանց, որպեսզի շատ համարձակ մտնեն Հայաստանի տարածք. մենք ներկայացնում ենք մեր պատկերացրած ռեֆորմները, իրենք առաջարկելու են իրենցը:
Վարչապետների հետ հանդիպումները նույնպես հեռանկարային են, որտեղ խոսում ենք հնարավոր երկկողմ զարգացումների հեռանկարների, ինչպես նաև բիզնեսի մասին: Շատ բիզնեսների ներկայցուցիչների հետ հանդիպումներ կան, որոնք չնախատեսված են: Այդտեղ նախաձեռնողներն իրենք են եղել, լսել են այն հնարավոր աճի մասին, որը մենք սպասում ենք, ակտիվության մասին, և նաև մենք ենք փորձում իրենց մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի մեր երկիրը: Շատ հստակ մի բան կա, որը բոլորն ընդունում են, որ լինելով փոքր երկիր՝ ունենք բավական հետաքրքիր հնարավորություններ և արտոնյալ առևտրային ռեժիմներ՝ լինի դա ԵԱՏՄ-ն, որի անդամն ենք, ԵՄ-ն, որի հետ ունենք GSP+ ռեժիմ, լինեն Միացյալ Նահանգները, Շվեյցարիան, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան: Մենք նման ռեժիմի մասին նաև խոսել ենք Սինգապուրի հետ՝ երկկողմանի հարկերի ազատման մասին, և շատ ինտենսիվ շարունակելու ենք այդ ծրագրերը հետագայում, որովհետև դա վերացնում է այն խոչընդոտները, որոնք կան, և կարծում եմ՝ մենք կունենանք արդյունքներ: Բայց մենք պետք է չհոգնենք, հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար, պետք է մեզ ներկայացնենք, որպեսզի այդ հետաքրքրությունն առաջանա: Դա հենց այնպես չի առաջանա: Հանգիստ նստելով՝ դեպի մեր երկիրը հետաքրքրություն չի առաջանալու»,- հավելել է նա:

Հայաստանի նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանը շատ բան կարող է անել. Քերոլայն Քոքս
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online