28.03.2024
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցային ցուցակում կարող են հայտնվել մինչև 400 ռուս գործարարներ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կոնգրեսականները կոչ են անում վերանայել ՀՀ հետ կրկնակի հարկման հնացած պայմանագիրը

ԱՄՆ կոնգրեսականներ Դեվիդ Վալադաոն եւ Բրեդ Շերմանը հավաքում են իրենց գործընկերների ստորագրությունները՝ ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուչինին կոչ անելով վերանայել Հայաստանի հետ կրկնակի հարկման հնացած պայմանագիրը:


Վալադաոյի եւ Շերմանի նամակում նշվում է, որ «խորհրդային ժամանակաշրջանից գոյություն ունեցող պայմանագիրը չի արտացոլում գլոբալիզացված աշխարհի աճող բարդությունները, ինչպես նաեւ՝ ամերիկացի եւ հայ ժողովուրդների բարեկամությունը»:


«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Վալադաոյին եւ Շերմանին քարտուղար Կոնստանտին Մնուչինի հետ թարմացված հարկային համաձայնագրի կնքման շուրջ Կոնգրեսի գլխավորությամբ հանդիպման համար»,- ասաց ԱՄՆ Հայ դատի գրասենյակի (ANCA) ներկայացուցիչ Րաֆֆի Քարաքաշյանը:


2017 թվականի սեպտեմբերին ANCA-ն կրկնակի հարկման չեղարկման համար հայտնի ընկերություններից ներդրողների հետ միասին հանդիպումներ է ունեցել Պետդեպարտամենտի եւ Սպիտակ տան ներկայացուցիչների հետ:


ԱՄՆ-ում կրկնակի հարկման մասին պայմանագիրը հստակ իրավական հիմք կստեղծի ներդրողների եւ անհատ ձեռնարկատերերի գործունեության համար՝ կանխելով կրկնակի հարկումը եւ նպաստելով տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:


Դա կօգնի նաեւ ամրապնդել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները եւ տարածաշրջանային ուժերի հետ համագործակցության ավելի լայն ռազմավարական հնարավորություններ ներկայացնել Երեւանում:


Ավելի վաղ ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի հարկային քաղաքականության հարցերով ապագա օգնական Դեյվիդ Քոթերը պատրաստակամություն էր հայտնել, որ եթե իր թեկնածությունը հավանության արժանանա, ապա ինքը կզբաղվի ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրով:


Արդեն տեւական ժամանակ է Հայաստանն ու ԱՄՆ-ն այդ հարցի շուրջ բանակցում են, սակայն ամերիկյան կողմը համաձայնագիր կնքելու հարցում էական շահագրգռություն չի ցուցաբերում:


Անցյալ տարի, անդրադառնալով այս հարցին, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հոկտեմբերին կրկին այդ հարցը օրակարգ են բերելու: Նա հիշեցրել էր, որ Իսրայելի հետ է Հայաստանը ստորագրել կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր:


Ընդհանուր առմամբ, նախարարի տվյալներով, արդեն 46 երկրի հետ ունենք կնքած այդպիսի համաձայնագիր:

Սորոսը Թրամփին մեղադրել է «մաֆիոզ պետություն» ստեղծելու մեջ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար