28.03.2024
Հայաստանը 2017 թվականին ապահովել է արտահանման ռեկորդային ծավալ՝ $2,242 մլրդ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վրաստանի հետ համաձայնագիրը Հայաստանի համար պարտավորություններ չի ենթադրում. Կարասին

Ռուս-վրացական սահմանին բեռների մոնիթորինգի մասին Վրաստանի հետ համաձայնագիրը չի ենթադրում պարտավորություններ Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի համար: Այս մասին «Կոմերսանտի» հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:  


Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մոսկվան այս համաձայնագրի կյանքի կոչմանը գնում է Երևանի խնդրանքով, քանզի Երևանի համար դա կենսական ավելի մեծ նշանակություն ունի, Կարասինն արձագանքել է.


«Հայաստանն իսկապես նման խնդրանքով դիմել է: Բայց տվյալ պարագայում խոսքը բացառապես Ռուսաստանի և Վրաստանի միջև երկկողմ համաձայնագրի մասին է, որը կնքվել է Շվեյցարիայի աջակցությամբ: Այն պարտավորություններ չի ենթադրում երրորդ պետությունների համար, այդ թվում նաև Աբխազիայի և Հրվ. Օսիայի համար», — հայտարարել է Կարասինը:


Նա նաև նշել է, որ ռուսական կողմը կաշխատի արագ ավարտին հասցնել ներպետական գործընթացները, որպեսզի առաջիկա ամիսներին ստորագրի 2011-ին ՌԴ և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» համաձայնագիրը: Դրանից հետո միայն այն կգործի:


«Մենք մեծ հույսեր ենք կապում այդ համաձայնագրի հետ և ակնկալում ենք, որ այն հզոր խթան կհանդիսանա տարածաշրջանում առևտրի համար», —ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:


Նշենք, որ փաստաթուղթը թույլ է տալիս կողմերին առևտուր անել և զարգացնել տրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով` չանդրադառնալով դրանց կարգավիճակին: Դա թույլ կտա գործարկել Հարավային Օսիայով անցնող ավտոմայրուղին, ինչը հատկապես կարևոր է Հայաստանի համար:

Փորձագետ. Ադրբեջանը պետք է անցում կատարի «առաջանցիկ տնտեսության»
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար