29.03.2024
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Արցախի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մուժնիեկս. Բաքուն պետք է փոխվի, եթե ուզում է բարելավել ԵՄ հետ հարաբերությունները

Բաքուն պետք է փոխի քաղաքականությունը, եթե ուզում է բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ: Այդ մասին հայտարարել է Մարդու իրավունքների գծով եվրահանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ անդրադառնալով լրագրող Աֆղան Մուխթարլիին 6 տարով ազատազրկելու վերաբերյալ Բաքվի դատարանի որոշմանը:

«Ես խստիվ դատապարտում եմ լրագրող Աֆղան Մուխթարլիի վերաբերյալ կայացված դատավճիռը: Դա համարում եմ Թբիլիսիում նրա առևանգումով սկսված և Ադրբեջանի ապօրինի տեղափոխման անօրինականությունների շարունակությունը»,- ասել է նա:

«Շատ ափսոս, որ Վրաստանի իշխանություններն այդպես էլ չքննեցին այդ աղաղակող դեպքը, ինչը ևս բազում հարցեր է առաջացնում: Այդ դեպքը ցույց տվեց, որ Ադրբեջանի իշխանությունները չեն սահմանափակվում իրենց քննադատողներին Ադրբեջանում հետապնդելով, այլ պատժիչ գործողություններ են իրականացնում նաև երկրի սահմաններից դուրս: Դա միանգամայն անթույլատրելի է և անընդունելի»,-ասել է եվրահանձնակատարը, հայտնում է Turan գործակալությունը:

Մուժնիեկսը հավելել է, որ Եվրոպան պահանջում է Բաքվից կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջները և ազատ արձակել Իլգար Մամեդովին, ըստ ՄԻԵԴ որոշման: «Մենք պահանջում ենք նաև ապահովել անկախ փաստաբանների իրավունքները և հնարավորություն տալ ազատ աշխատելու Ադրբեջանում: Մենք նաև պնդում ենք, որ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները»,-ասել է եվրահանձնակատարը:

Անդրադառնալով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավոր կիրառման հարցին՝ Մուժնիեկսն ասել է, որ այդ հարցն իր իրավասությունից դուրս է:

Մուխթարլին հայտնի է ադրբեջանական բանակում, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնայների, այդ թվում Իլհամ Ալիևի ընտանիքի մասնակցությամբ կոռուպցիայի մասին նյութերով: Վախենալով հետապնդումներից՝ նա 2015-ին ընտանիքի հետ տեղափոխվել էր Վրաստան՝ մտադիր լինելով քաղաքական ասպատան ստանալ այդ երկրում: 2017-ի մայիսի 29-ին Մուխթարլիին առևանգել էին Թբիլիսիի կենտրոնից, իսկ հետո գաղտնի տեղափոխել Ադրբեջան: Հաջորդ օրը Մուխթարլին հայտնվեց Բաքվում, որտեղ կալանավորվեց, նրան մեղադրանք առաջադրվեց ՔՕ 3 հոդվածով՝ 315 (դիմադրություն իշխանության ներկայացուցիչներին), 318.1 (սահմանի ապօրինի հատում) և 2016.1 (մաքսանենգություն):
Մուխթարլին քաղբանտարկյալ է ճանաչվել տեղացի և միջազգային իրավապաշտպանների կողմից: Ըստ նրա գործընկերների, լրագրողին հետապնդում են Ադրբեջանում կոռուպցիայի մասին քննադատական հրապարակումների համար:

Կվիրիկաշվիլի. Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը փոխել է Վրաստանի տրանսպորտային ցանցը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար