Ռուսական ռուբլին պատրաստվում է ճնշել դոլարը միջազգային արենայում. մեկնարկը տրվել է ԵԱՏՄ-ից

327

ԽՍՀՄ նախկին երկրներում ռուսական ռուբլին լուրջ մրցակցություն կստեղծի ամերիկյան դոլարին: Այս մասին գրում է «iReactor»-ը:


Համաձայն ստացված տվյալների, ռուսական ռուբլին դոմինանտ կլինի Եվրասիական տնտեսական միության և մի շարք այլ տարածաշրջաններում առևտրային հարաբերություններում: Նշվում է, որ վերջին վեց տարվա ընթացքում ռուբլիով կատարվող գործարքների մասնաբաժինը ԵԱՏՄ-ում ավելացել է՝  56%-ից հասնելով 75%, իսկ դոլարի մասնաբաժինը նվազել է՝ 35%-ից հասնելով 19%: Ակնկալվում է, որ 2035 թվականին ռուսական ռուբլին կընդլայնի իր ազդեցությունը ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում: 


Ռուս տնտեսագետ Վլադիսլավ Գինկոն վստահ է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրային հարաբերություններում ռուբլիով վճարումների մասնաբաժնի ավելացումը դրական է միտում է: Եվ լրիվ տրամաբանական է, որ ԵԱՏՄ մյուս անդամների ազգային արժույթները ավելի ակտիվ կներգրավվեն համաշխարհային առևտրի հորձանուտ: Կարևորը, ըստ փորձագետի, ԱՄՆ դոլարի մասնաբաժնի աստիճանաբար նվազումն է, առավել ևս, որ այդ արժույթը դառնում է շատ ռիսկային ու անկանխատեսելի:  


«Միայն 2017 թվականին ամերիկյան արժույթը զգալի արժեզրկվել է՝ եվրոն աճել է 15%-ով, բրիտանական ֆունտ սթերլինգը՝ 11%-ով: Այս տարվա սկզբից ևս դոլարը զիջում է իր դիրքերը, չնայած այն հանգամանքին, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք երկրի տնտեսության դրական կանխատեսում էր արվում: Սա նշանակում է, որ ԱՄՆ ֆինանսական դժվարություններն ազդում են ներդրողների տրամադրությունների վրա, որոնք ավելի շատ հակում ունեն դոլարից անցնել ոսկու, այլ ակտիվների, քան պահել իրենց կարողություններոը դոլարով»,- կարծիք է հայտնել տնտեսագետը:

Տպել

Թեմայի այլ նորություններ