29.03.2024
Փարիզում սեպտեմբերին Թումո կենտրոն կբացվի. քաղաքապետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռասիզմը, ծայրահեղականությունն ու քսենոֆոբիան Եվրոպայում վտանգավոր աճ են արձանագրել

Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում Նաիրա Զոհրաբյանը խոսել է Եվրոպայում ռասիզմի, ծայրահեղականության եւ քսենոֆոբիայի վտանգավոր աճի մասին եւ կոչ է արել Վեհաժողովին համատարիմ մնալ իր իսկ ընդունած որոշմանը եւ քաղաքական պատասխանատվության ենթարկել ԵԽ անդամ այն երկրների լիդերներին, որոնք քսենոֆոբիան եւ այլատյացությունը իրենց երկրներում դարձրել են պետական քաղաքականություն։


Զոհրաբյանը մեջբերել է Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը, թե իրենց հիմնական թշնամին աշխարհասփյուռ հայությունն է, եւ նրանց ազդեցության տակ գտնվող կեղտոտ գործիչները, ինչպես նաեւ հիշեցրել է Ադրբեջանի Գիտությունների Ակադեմիայի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Գարիբովի հայտարարությունը, ով առաջարկում է Հայաստանում 9 բալանոց երկրաշարժ կազմակերպել՝ ստուգելու համար Մեծամորի ատոմակայանի սեյսմակայունությունը։

«Ես ցավում եմ, որ մեր Վեհաժողովը հրաժարվեց քննարկել այնպիսի մի կարեւորագույն խնդիր, ինչպիսին Եվրոպայում ռասիզմի, անհանդուրժողականության եւ քսենոֆոբիայի հարցն է։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդվարդ Գրեյի խոսքերը՝ «Ողջ Եվրոպայում մարում են լույսերը եւ մեր կենդանության օրոք դրանք այլեւս չեն վառվի: Իհարկե, Գրեյը այլ բան նկատի ուներ, բայց վերջնարդյունքում իրավացի դուրս եկավ։ Այսօր Եվրոպայում իսկապես մարում են լույսերը, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչպես են ռասիզմը, քսենոֆոբիան, ծայրահեղական քաղաքական գաղափարները սպանում Եվրոպան»,- հայտարարեց նա։

Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ այս դահլիճում հավաքվեցին աշխարհում լուրջ հեղինակություն ունեցող անձիք՝ Յոշկա Ֆիշերի գլխավորությամբ, որպեսզի միասին փորձեն հասկանալ, թե ինչպե՞ս է հնարավոր կանխել Եվրոպայում արժեքների լրջագույն ճգնաժամը։ Սակայն այդ հանդիպումից վեց տարի անց էլ փաստեց Նաիրա Զոհրաբյանը, ունենք ծայրահեղ մարտահրավերների առաջ կանգնած Եվրոպա, որի լիդերները խոստովանում են, որ գրեթե անկարող են այլեւս պայքարել ռասիզմի, կրոնական եւ միջմշակութային անհանդուրժողականության ու էքստրեմիզմի դեմ.


«Նույն այս դահլիճում մենք ձեզ հետ միասին ընդունեցինք բանաձեւ, ինչը ենթադրում էր պատասխանատվության ենթարկել ԵԽ անդամ երկրների քաղաքական լիդերներին՝ ռասիզմ եւ քսենոֆոբիա տարածող հայտարարությունների համար։ Ուզում եմ ձեզ հարցնել՝ որեւէ մեկը ենթարկվե՞լ է պատասխանատվության իր ռասիստական, միջկրոնական կամ միջմշակութային համակեցությունն արհամարհող հայտարարությունների համար։ Իհարկե՝ ոչ։ Ո՞ւմ համար է գաղտնիք, որ ԵԽ-ում կա պետություն, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է, իսկ հայաֆոբիան՝ վաղուց արդեն դարձել է մենթալիտետ։ «Մեր հիմնական թշնամին աշխարհասփյուռ հայությունն է, եւ նրանց ազդեցության տակ գտնվող կեղտոտ գործիչները»՝ սա Ադրբեջանի նախագահ Ալիեւի մտքի գոհարներից է։ Նրանից հետ չի մնում նաեւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն՝ «Սուտը եւ դավաճանությունը հայերի արյան մեջ է եւ մենք պետք է պայքարենք հայի տեսակի դեմ»։ Իսկ Ադրբեջանի Գիտությունների Ակադեմիայի Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Գարիբովն առաջարկել է Հայաստանում 9 բալանոց երկրաշարժ կազմակերպել՝ ստուգելու համար Մեծամորի ատոմակայանի սեյսմակայունությունը։ Ես հասկանում եմ, դժվար է ընկալել, որ հոգեւոր առաջնորդը կարող է արյուն պահանջել, իսկ գիտնականը՝ կազմակերպել երկրաշարժ, բայց եթե մի երկրի կրթական ծրագրերում, եւ անգամ հեքիաթներում հայատյացությունը հիմնական լեյտմոտիվն է, այլ իրականություն չէր էլ կարող լինել»,- շեշտել է հայ պատվիրակը։


 

Իրանցի նախարարն անդրադարձել է Հյուսիս–Հարավ միջանցքին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար