29.03.2024
Ամուլսարն ու Վրաստանում «Pepsi» ընկերությունը. Արմեն Սարգսյանի բիզնես կայսրությունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Գագիկ Ծառուկյանը կվերադառնա՝ կքննարկենք. Իվետա Տոնոյան

Այսօր հայտնի դարձավ, որ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Վերջինս Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ որոշումը կայացնելու ժամանակ է վերցրել, թեև որևէ մեկը չի կասկածում, որ իր որոշումը դրական է:

Այսպիսով այս պահի դրությամբ ԱԺ-ում ներկայացված խորհրդարանական չորս խմբակցություններից երկուսը հնչեցրել են իրենց նախագահի թեկնածուների անունները. Ելք-ի թեկնածուն, հիշեցնենք, Արտակ Զեյնալյանն է:

Հաշվի Առնելով այն, որ Դաշնակցությունը հանդիսանում է ՀՀԿ կոալիցիոն գործընկեր, ակնկալելի է, որ ՀՅԴ-ն թեկնածու առհասարակ չի առաջադրի՝ այդպիսով իսկ ապահովելով ԱԺ-ում նախագահի ընտրության համար անհրաժեշտ ձայների քանակը ՀՀԿ-ին: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա VERELQ-ի հետ զրույցում համանուն խմբակցության անդամ, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հիշեցրեց, որ օրեր առաջ իրենց առաջնորդը հայտարարել էր, որ երբ քաղաքական մեծամասնությունը կհայտարարի նախագահի իր թեկնածուի անունը, այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կլինի քննարկում և կհրապարակվի պաշտոնական դիրքորոշումը.

«Առաջիկա օրերին տեղի կունենա քաղխորհրդի նիստ, որի ընթացքում կքննարկվի թեկնածուի հարցը և մեր պաշտոնական դիրքորոշումը կներկայացնենք»,- ասաց նա:

Գագիկ Ծառուկյանը օրերս նաև հայտարարել էր, որ ոչինչ չի բացառում՝ արձագանքելով հարցին, թե հնարավոր է դաշինքը ոչ թե սեփական թեկնածուն առաջադրի, այլ սատարի ՀՀԿ-ական թեկնածուին: Հետաքրքրվեցինք՝ այս կոնտեքստում որևէ բան փոխվե՞լ է.

«Որպես հիմք ընդունենք Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ քաղաքականության մեջ, գլոբալ առումով, ոչինչ չի բացառվում: Իսկ նախագահի թեկնածուի հարցի շուրջ կլինի քննարկում, որից հետո էլ կլինի դիրքորոշում»,- շեշտեց Իվետա Տոնոյանը:

Նա նաև հավելեց, որ Գագիկ Ծառուկյանը այժմ մասնավոր այցով արտերկրում է գտնվում, առաջիկա օրերին կվերադառնա և քաղաքական քննարկումը տեղի կունենա:

Հիշեցնենք, նախագահի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մարտի 2-ին: Իսկ թե ինչպես է ընտրվելու նախագահը համաձայն նոր Սահմանադրության՝ այստեղ:

Լուսանկարում՝ Արմեն Սարգսյանն ուղեկցում է Վազգեն Սարգսյանին 1999 թ-ին Վաշինգտոնում ԱՄՆ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցությունների ժամանակ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար