20.04.2024
Ֆրանսիան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության տևականությամբ
prev Նախորդ նորություն

1, 38 մլրդ դրամ. ՀՀ կառավարությունում որոշել են կոռուպցիայի դեմ պայքարի գինը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը ներկայացրեց որոշման մի նախագիծ, որով արձանագրվեց է, որ հակակոռուպցիոն ռազմավարությունն իրականացնելու համար 1 միլիարդ 384 միլիոն դրամ է անհրաժեշտ:


Ավելի վաղ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր նոր հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել: 2015 թվականին ընդունվել էր Հակոկոռուպցիոն ռազմավարությունը: «Կառավարության նախաձեռնությամբ այս ժամանակատվածում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը: Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջացառումներ՝ նոր հավակնոտ հակոկոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի և արդյունքների գնահատման մեխանիզմները», - հայտարարել էր վարչապետը:


Ռազմավարությամբ առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտները ճանաչվել են թիրախային: Գործող ռազմավարությամբ խնդիր է դրված մշակել միջոցառումների ծրագրեր, որոնց ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը և նվազեցմանը:


Այսօր ընդունված որոշմամբ փոփոխություն կատարվեց կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Կոռուպցիայի դեմ պայքարը կծավալվի նաեւ պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության եւ կրթության ոլորտներում:


Այժմ արդեն կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի բյուջե է ներկայացրել: Հակակոռուպցիոն միջոցառումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է 1 միլիարդ 384 միլիոն դրամ:


Հատկանշական է, որ չնայած մշակվող տարբեր ռազմավարությունների եւ գոծողությունների ծրագրերի, ըստ Թրանսփարենսի ինթերնեշնլի, կոռուպցիայի ընկալման համաթվերով ցուցանիշները բավականին ոչ հուսադրող են: Ինչպես նշում է կազմակերպության ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, կոռուպցիայի ընկալման համաթվով 2003-ից, հաշվի առնելով նվազագույնը երեք միջազգային հետազոտությունները, որեւէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել: Ավելին՝ կարելի է ասել՝ «լճացման իրավիճակ է»:


«2008-2011-ին որոշ փոփոխություն եղավ, նվազման առումով եւ որոշ լավացում եղավ մինչեւ 2013-ը, 2014-ից սկսել է նորից նույն տխուր իրավիճակը»: Նա նշեց, որ կոռուպցիայի ցուցանիշը ՀՀ-ում ամենավատերից չի՝ նախկին խորհրդային հանրապետությունների համեմատ, բայց զբաղեցրած տեղով ավելի ներքեւի հորիզոնականներ է իջնում», - վերջերս հայտարարել էր Հոկտանյանը՝ հավելելով, որ այլլ երկրներում նոր քայլեր են ձեռնարկում, ընկալման ցուցանիշը բարելավվում է, «ՀՀ-ում այդ բարելավումը չկա»:


Նա ասաց, որ «Ֆրիդմ Հաուսի» ցուցանիշը չի փոխվում: Ինչպես հիշեցնում է «Առավոտը», 70 տոկոս երկրներում ավելի լավ է իրավիճակը, քան ՀՀ-ում: Այս ցուցանիշի պատճառով նոյեմբերի 20-ին հրապարակվեց հազարամյակի մարտահրավերների գնահատման երկրների ցանկը եւ միայն կոռուպցիայի պատճառով Հայաստանը դուրս մնաց Հազարամյակի մարտահրավերների կողմից ֆինանսավորվող երկրների ցանկից:


Հայաստանը հայտնվել է նաեւ ԵՄ ֆինանսների նախարարի խորհրդի մոխրագույն ցուցակում: Սա ցույց է տալիս, թե որքանով է հարկային օրենսդրությունը թափանցիկ: Կա 17 երկրների սեւ ցուցակը եւ կա 47 երկրների մոխրագույն ցուցակ, որի մեջ է նաեւ Հայաստանը: Հոկտանյանի խոսքով՝ դեռռւ մոխրագույն ցուցակ են գցել, ոչ թե սեւ, որովհետեւ Ֆիննախի կողմից կարծիք է եղել, որ կուղղվեն: «Հուսանք, ապագայում սեւ ցուցակում չի հայտնվի Հայաստանը», - եզրափակում է նա:

Վարչապետը շինարարության ոլորտում 2018 թվականին ակնկալում է որոշակի աշխուժություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel