25.04.2024
Սատանովսկի. Իրանցի պահպանողականները ցույցերը օգտագործել են բարեփոխիչներին տապալելու համար
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն եւ Թուրքիան մարտին բարձր մակարդակով հանդիպում են նախատեսում

Եվրամիությունը եւ Թուրքիան մտադիր են այս տարվա մարտին բարձր մակարդակով հանդիպում անցկացնել: Այս մասին հաղորդում է գերմանական Welt թերթը:

Ակնկալվում է, որ բանակցություններին կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ինչպես նաեւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը:

Հրատարակության համաձայն՝ գագաթաժողովը կարող է անցկացվել Բրյուսելում կամ Սոֆիայում: Հնարավոր թեմաներից են ահաբեկչության դեմ պայքարը, էներգետիկան, միգրացիան, ուսանողների փոխանակումները:

ԱՄՆ-ն հաշվի է առնում Սիրիայում Թուրքիայի շահերը. Պենտագոն
Հաջորդ նորություն next