28.03.2024
Իրանը ներգրավվելու է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունում. դեսպան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ամերիկացի փորձագետ. Ղարաբաղի հարցում իրական մոդերատորությունն այսօր անցել է ՌԴ–ին

Ղարաբաղի հարցում իրական մոդերատորությունն այսօր անցել է ՌԴ–ին, քանի որ ամերիկյան հետաքրքրությունն այդ հարցում նվազել է։ Դա ակնառու է Սպիտակ տան ու Պետդեպի հակամարտության ֆոնին։ Այդ մասին հայտարարել է ամերիկացի փորձագետ Ռաֆաել Սատտարովը։

Նա նշել է, որ Իտալիան լուրջ հնարավորություն չունի ԵՄ–ի ներսում այդ հարցը մեռյալ կետից շարժել, Հռոմին հեշտ չի լինի նաև աջակցել Մինսկի խմբի գործունեությանը`ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

Ըստ նրա, ցանկություններն ու իրական հնարավորությունները տարբեր բաներ են`ղարաբաղյան հակամարտության պատմության ընթացքում այդպիսի ցանկություններ շատ են հնչել։

Ղարաբաղյան հակամարտություն. Լավրովը Երեւանից եւ Բաքվից դրական իմպուլսներ է սպասում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար