Բախվել են Opel-ն ու ՊՆ-ի ԶԻԼ-ը. կան վիրավորներ

737

Այսօր՝ հունվարի 12-ին, ժամը 14։30-ի սահմաններոմ Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 CՍ 788 համարանիշի և ԶԻԼ 131 մակնիշի ՊՆ 34 55 Տ համարանիշի ավտոմեքենաները։


Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։


«Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է ЗИЛ 131-ին։ ЗИЛ 131-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում»,– հայտնում է կայքը։


Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, սակայն հնարավոր է՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանություն։

Տպել

Թեմայի այլ նորություններ