ԱՄՆ պատժամիջոցները անպատասխան չեն մնա. Պեսկով

1113

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները առանց համարժեք պատասխանի չեն մնա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Պատժամիջոցային գործողությունները, որպես կանոն, որոշակի պատասխան քայլեր են ստանում: Այս դեպքում փոխադարձության սկզբունքը անկյունաքարային է մնում, բայց թե ինչ աստիճան՝ հայելային պատասխան է, ոչ թե հայելային, այլ, այպես ասենք, կձեռնարկվի այն, ինչը լավագույնս կհամապատասխանի մեր շահերին: Դրանում կասկած չկա, եւ, իհարկե, որոշումը կկայացվի Ռուսաստանի նախագահի կողմից»,- ընդգծել է Պեսկովը:

Տպել

Թեմայի այլ նորություններ