Չավուշօղլու. «ԱՄՆ քաղաքականությունը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը»

ԱՄՆ քաղաքականությունը սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի նկատմամբ սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի անվտանգության և Սիրիայի ապագայի համար,– գտնում է թուրքական ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն։

Ավելի վաղ Անկարան բազմիցս դատապարտել է Վաշինգտոնին՝ սիրիական քրդերի ինքնապաշտպանական ջոկատներին, որոնց Թուրքիան ահաբեկչական կազմակերպություններ է համարում, ռազմական օգնություն ցուցաբերելու համար։

«ԱՄՆ–ն շարունակում է աջակցել YPG ահաբեկիչներին, վտանգի ենթարկելով թե՛ Թուրքիայի անվտանգությունը, թե՛ Սիրիայի ապագան»,– ասվում է ամերիկյան Newsweek ամսագրում տպագրված Չավուշօղլուի հոդվածում։

«Սիրիական քրդերի շահերի օրինական ներկայացուցիչը Սիրիայի քրդական ազգային խորհուրդն է։ Նա մասնակցում է ժնևյան բանակցություններին և Սոչիում կայանալիք Սիրիայի ազգային երկխոսության Կոնգրեսի մասնակիցների թվում է»,– գրում է Չավուշօղլուն։

Նա նորից նշել է ԱՄՆ–ի որոշման սխալականությունը՝ «օգտագործել մի ահաբեկչական կազմակերպությունը մյուսի դեմ»։ «Նրանք պետք է անհապաղ ուղղեն այդ սխալը»,– ասվում է թուրք նախարարի հոդվածում։

Տպել

Թեմայի այլ նորություններ