29.03.2024
Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 69 տրասպորտային միջոց
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԼՂ հարցում Իտալիան կշարունակի աջակցել ՄԽ համանախագահների աշխատանքին. ԵԱՀԿ նոր նախագահ

ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում: Այդ մասին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում հայտարարել է ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն՝ ներկայացնելով 2018 թվականի ԵԱՀԿ-ի նախագահության շրջանակներում իր երկրի առաջնահերթությունները:


«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք կշարունակենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին հակամարտության կարգավորման շրջանակում»,- ասել է ԵԱՀԿ նախագահը:


Ալֆանոն նշել է, որ ԵԱՀԿ-ի դիրքորոշումն անփոփոխ կմնա չկարգավորված հակամարությունների վերաբերյալ, և այդ հարցերը կմնան կազմակերպության ուշադրության կենտրոնում:


«Ձգձգված» հակամարտությունների կարգավորումը կշարունակի մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում»,- ասել է նա:


Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահում է Իտալիան:

«Сам дурак». Թուրքիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ը հայտարարել է ոչ անվտանգ երկիր զբոսաշրջիկների համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար