29.03.2024
Հայաստան. «փոքրիկ» երկրի «մեծ» իշխանները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մինուս Գագիկ Հարությունյան. Ով է ՀՀ նախագահի «շատ լուրջ կենսագրություն» ունեցող թեկնածուն

ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստում անդրադարձ է եղել նաև ՀՀ նախագահի թեկնածուի հարցին:

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ մինչև ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը՝ ԱԺ-ն պետք է ընտրի Բարձրագույն դատական խորհրդի հինգ ներկայացուցչի: Նրա խոսքով, դա տեղի կունենա փետրվարի ընթացքում` քննարկումները կսկսվեն արդեն հաջորդ շաբաթվանից: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահի ընտրությանը, ապա ՀՀԿ –ն դեռևս պաշտոնական քննարկում չի սկսել.

«Նախաքննարկման փուլում ենք: Հաջորդ շաբաթվանից միգուցե սկսենք քննարկումները, և ամեն ինչ իր ժամանակին կքննարկենք, կհայտարարենք, նախագահի պաշտոնում կներկայացնեք մի թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն, շատ լուրջ հետք և անուն, նաև բարձր հեղինակություն»,- ասել է Շարմազանովը:

Տևական ժամանակ է շրջանառվում է ՀՀ նախագահի պաշտոնում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի անունը: Սակայն Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ պարոն Հարությունյանը հերքել է, որ ինքը ցանկություն ունի դառնալու ՀՀ նախագահ.

«Մենք հարգում ենք նրա կարծիքն ու որոշումը»,– հավելել է Շարմազանովը:

Վառելիքի շուկայում չարաշահումների մասին խոսք անգամ լինել չի կարող. ՏՄՊՊՀ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար