Իսրայելը Պաղեստինի հարցով «պայթունավտանգ» առաջարկ է արել ՄԱԿ-ին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել փակել պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի գործակալությունը՝ պնդելով, որ գործակալության նպատակն է վերջ դնել Իսրայելի գոյությանը որպես պետություն: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:


Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումից վրդովված Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն անցած ամիս հայտարարեց, որ այս քայլով ԱՄՆ-ը դուրս է մղվում խաղաղության բանակցություններից, որին ի պատասխան՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը անցած շաբաթ սպառնաց դադարեցնել պաղեստինցիներին հատկացվող մոտ 300 միլիոն դոլարի օգնությունը։


«Երբ խոսքը վերաբերում է սպառնալիքներին, ԱՄՆ-ը ջանք չի խնայում պաղեստինցիներին սպառնալու համար, բայց մենք վարժվել ենք դիմակայել դրան», - գտնում է Ռամալահի այս բնակիչը: «Եթե մենք շարունակենք ապրել հրեական և ամերիկյան շանտաժի տակ, երբեք չենք դառնա պետություն»- գտնում է Ռամալահի բնակիչներից շատերը:


Կիրակի օրը Իսրայելի վարչապետը հանդես եկավ ավելի սուր հայտարարությամբ՝ կոչ անելով լուծարել 1949 թվականին ստեղծված ՄԱԿ-ի գործակալությունը, որը օժանդակություն է տրամադրում պաղեստինցի փախստականներին.


«Ես լիովին կիսում եմ Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների ՄԱԿ-ի օգնության գործակալության հասեցին նախագահ Թրամփի հնչեցրած քննադատությունը, քանի որ այդ կազմակերպությունը շարունակում է վեր հանել փախստականների հիմնախնդիրներն ու պաշտպանել նրանց վերադարձի ենթադրյալ իրավունքները՝ նպատակ ունենալով վերջ դնել Իսրայելի պետությանը: Հետևաբար, պետք է կասեցնել այդ կազմակերպության գործունեությունը»:


Նեթանյահուի պնդմամբ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Մերձավոր Արևելքի պաղեստինցի փախստականների օգնության գործակալությունը ներկայումս աջակցում է հիմնականում ոչ թե պաղեստնցի փախստականներին, այլ նրանց թոռներին՝ նոր սերնդի պաղեստինցիներին, ովքեր, նրա կարծիքով, փաստացիորեն փախստականներ չեն:


Իսրայելի վարչապետը առաջարկել է լուծարել փախստականների օգնության գործակալությունը և փոխարենը՝ կազմակերպության միջոցները փոխանցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին:


Փորձագետները, ինչևէ, գտնում են, որ նման որոշումը նոր լարվածություն կառաջացնի տարածաշրջանում, հատկապես՝ Գազայում, որտեղ բնակիչները արդեն իսկ մեծ դժվարությամբ են գոյատևում իրենց վատթարացող անմադրկային կենսապայմաններում:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...