29.03.2024
Խորապես շահագրգռված ենք Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում 2018 թվականին չի պայթի. Լուկյանով

«Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, «Վալդայ» միջազգային ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը համարում է, որ 2018 թվականին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի սրվի։


«Մարտահրավերների թվում Ղարաբաղը չկա։ Կոնֆլիկտներից ու լարվածության օջախներից, որոնք կարող են իրենց մասին իմաց տալ 2018 թվականին, ես կառանձնացնեի Մերձավոր Արևելքը՝ Սիրիան, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կոնֆլիկտը, Եմենը։ Արևելյան Ասիան, առաջին հերթին՝ Կորեական թերակղզու շուրջ կոնֆլիկտը, հաջորդը Բալկաններն են։ Իհարկե, իր մասին իմաց կտա նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտը»,- EurasiaDaily-ին տված հարցազրույցում ասել է ռուս քաղաքագետը։


Լուկյանովի խոսքով՝ ղարաբաղյան հարցը չի շոշափվում ներկայիս ռուս-թուրքական հարաբերություններում, և 2018 թվականին Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, նաև աջակցություն կտրամադրի Հայաստանին անվտանգության ապահովման հարցում։

Ե՛վ Կարեն Կարապետյանի, և՛ Վիգեն Սարգսյանի համար առաջնորդը Սերժ Սարգսյանն է. Շարմազանով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար