29.03.2024
Բաքվի հետ հարաբերությունները ավելի կարևոր են, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը. Իսրայել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իրանի ԱԳՆ դատապարտել է ԱՄՆ–ի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ «ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությունն Իրանից կեղծ սպառնալիք ստեղծելու ուղղությամբ դրա հեղինակների ապարդյուն ջանքն է և լիովին մերժված ու դատապարտված է համարվում»:

«Անսովոր ու նվազագույն խելամտությունից ու իրատեսությունից զուրկ այս փաստաթղթում տարածաշրջանային մի խումբ երկրների և ԱՄՆ-ի անհիմն հայտարարություններից, մեղադրանքներից ու ցնորումներից բացի այլ բան չի կարելի նկատել»,- հայտարարեց ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, հակազդելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարության հրապարակմանը:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «Այս անհավասարակշիռ ու միակողմանի ռազմավարության անտրամաբանական կետերն ապացուցում են, որ ԱՄՆ-ի կառավարությունն այս ռազմավարությունը մշակելիս փորձել է այլոց վերագրել ներքին ու միջազգային մասշտաբով իր իսկ ստեղծած այն մարտահրավերները, ձախողումներն ու բարդությունները, որոնց շարունակ դիմագրավել է և որոնք վերջին մեկ տարվա ընթացքում առավել ցայտուն են դարձել»:

«ԱՄՆ-ի դիմագրաված մտացածին սպառնալիքներն առավել քան որևէ բան վերջին տասնամյակների ընթացքում աշխարհի մյուս ժողովուրդների հանդեպ ամերիկացի քաղաքական ու պետական այրերի սխալներով լեցուն քաղաքականության, գործունեության ու վերաբերմունքի ու մասնավորապես Ասիայի արևմուտքի ու Պարսից ծոցի զգայուն տարածաշրջանում նրա թույլ տված սխալների արդյունքն են»,-ընդգծել է Իրանի արտաքին դիվանագիտության խոսնակը:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «ԱՄՆ-ի անխոհեմ ռազմավարությունն անկասկած աշխարհն առաջնորդելու է դեպի առավել անապահովություն և անկայունության ու ահաբեկչության տարածում և վստահաբար միջազգային ասպարեզում և ԱՄՆ-ի նկատի ունեցած տարածքներում այդ երկրի ձախողումից բացի այլ ձեռքբերում չի կարող ունենալ»:

ԱՄՆ փոխնախագահը կոչ է անում չհավատալ Թրամփի ոչ հանրաճանաչության մասին վկայող հարցումներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար