29.03.2024
Արցախը հետաքրքրված է Մեղրիի Ազատ տնտեսական գոտիով. Կարեն Կարապետյանն այցելել է Արցախ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իրանից Հայաստան ներմուծվող բնական գազի ծավալները կավելացվեն

Ընթացիկ տարում կավելացվեն «Էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան ներմուծվող բնական գազի ծավալները:


Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի և Իրանի գազի ազգային ընկերության միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Բեհզաթ Բաբազադեի հետ հանդիպման արդյունքում:


Աշոտ Մանուկյանը հանդիպել է նաև իրանահայ գործարարների հետ, ովքեր հետաքրքրված են վերականգնվող, մասնավորապես՝ հողմային և արևային էներգետիկայի բնագավառում Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներով:


Նախարարը գործարարներին է ներկայացրել «Մեղրի» նորաբաց ազատ տնտեսական գոտու առավելությունները` այն որպես հարթակ օգտագործելով Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացման համար:

Կանխվել է տավարի մսի անվան տակ ավանակի և ձիու մսի իրացումը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար