Կիեւի հետ քաղաքական մակարդակով Սահակաշվիլիի արտահանձնման հարցը չի քննարկվում. Կվիրիկաշվիլի

Ուկրաինայի հետ քաղաքական մակարդակով չի քննարկվում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:


Ինչպես հայտնում է Sputnik գործակալությունը, Կվիրիկաշվիլիի խոսքով, այս հարցի շուրջ շատ հահարկումներ ու դավադրությունների տեսություններ են պտտվում: «Հավատացեք՝ մենք գործընկեր եւ բարեկամ Ուկրաինայի հետ շատ հարցեր պետք է քննարկենք գործնականում, սակայն այդ հարցերը քաղաքական մակարդակով չեն քննարկվում»,-ասել է նա՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ խնդիրը Վրաստանի եւ Ուկրաինայի իրավապահ մարմինների հարաբերությունների շրջանակից դուրս չի եկել:


Սահակաշվիլիի դեմ, ով Վրաստանը լքել էր 2013 թ. նոյեմբերին, հեռակա կարգով այս պահին մի քանի քրեական գործ է հարուցված: Քրեական գործերը հարուցվել են 4 մասով, որոնք են իշխանության չարաշահում, ծառայողական լիազորությունների չարաշահում


կապված 2005թ. հունվարին բանկային ծառայող Սանդրո Գիրգվլիանիի սպանության հետ (նա մահացած էր հայտնաբերվել Թբիլիսիի ծայրամասի ռեստորաններից մեկում ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի հետ վեճից հետո): Այդ գործով դատապարտվել են ՆԳՆ 4 աշխատակից, սակայն հետո համաներմամբ ազատ են արձակվել: Քննությունը ենթադրում է, որ հենց Սաակաշվիլին է կոծկել իրական հանցագործներին, բյուջետային միջոցների վատնում:


Ինքը՝ Սահակաշվիլին, չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները: Այդ գործերից ոչ մեկով առայժմ չկա դատարանի որոշում: Սահակաշվիլին Վրաստանում գտնվում է հետախուզման մեջ, դատախազությունը պարբերաբար Ուկրաինայից պահանջում է արտահանձնել նրան:


Վրաստանը բազմիցս դիմել է Ուկրաինային Սաակաշվիլիի ձերբակալման եւ արտահանձնման հարցով, բայց քանի դեռ նա Օդեսայի նահանգապետի պաշտոնն էր զբաղեցնում, այդ դիմումները մերժվում էին: Այժմ Սահակաշվիլին Ուկրաինայում զբաղեցնում է ընդդիմադիր դիրքեր, նրա դեմ Ուկրաինայի դատախազությունը քրեական գործ է հարուցել:


Ավելի վաղ Սահակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլովսը, հայտարարել էր, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններն իր ամուսնու ձերբակալման հարցում գործում են փոխհամաձայնեցված ու կազմակերպում են նրա հետհանձնումը Կիեւից Թբիլիսի:

Տպել

Թեմայի այլ նորություններ