28.03.2024
Իրանը պատրաստ է պաշտպանել Պաղեստինի իսլամական դիմադրության ուժերին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իրանը կատարում է իր պարտավորությունները միջուկային համաձայնագրի շրջանակներում. ՄԱԿ

Իրանը կատարում է միջուկային ծրագրի համաձայնագրի պայմանները: Այս մասին ասվում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար պատրաստված զեկույցում, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով AFP գործակալությանը:

Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը «զգալի անորոշություն է» հարուցում համաձայնագրի ապագայի վերաբերյալ: Սակայն Գուտերեշը վստահություն է հայտնել, որ Թրամփը կպահպանի ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ի տարբերություն այլ առաջնորդների, Թրամփը հրաժարվում է խոստովանել, որ Թեհրանը հետեւում է Իրանի միջուկային ծրագրի դրույթներին: ԱՄՆ նախագահը Կոնգրեսին 60 օր է տվել Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերասահմանման վերաբերյալ որոշման կայացման համար, որոնք հանվել էին Բարաք Օբամայի օրոք: Որոշման կայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 12-ն է:

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսվա վերջին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր կիրառել Իրանի 41 քաղաքացիների, ընկերությունների եւ կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում նաեւ՝ երկրի Զինված ուժերի կազմում գտնվող էլիտար զորամիավորման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ:

Վաշինգտոնում պնդում են, որ այս միջոցառումները պատասխան քայլ դարձան Թեհրանի կողմից զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը եւ ահաբեկչությանն աջակցման գործողություններին: Իրանը եւ միջազգային միջնորդների վեցնյակը՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության են եկել 2015 թվականի հուլիսին:

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) նախատեսում է Թեհրանի կողմից իր միջուկային ծրագրի սահմանափակման ուղղությամբ մի շարք քայլերի իրականացում ԱՄՆ-ի սահմանած միջազգային պատժամիջոցների եւ միակողմանի սահմանափակումների վերացման դիմաց:

Փորձագետ. Պուտինի այցը Սիրիա ունի հատուկ կարևորություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար