ՌԴ-ն Թուրքիային ռազմական տեխնիկայի համագործակցության ոլորտում վարկ կտրամադրի

382

Ռուսաստանը Թուրքիային ռազմական տեխնիկայի համագործակցության ոլորտում վարկային միջոցներ կտրամադրի պրոֆիլային համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, ասել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

«ՌԴ նախագահն ամեն ինչ ասել է, պայմանները համաձայնեցված են, ստորագրվելու են (փաստաթղթերը)», - ասել է Սիլուանովը` պատասխանելով Թուրքիային ռուսական վարկ տրամադրելու հարցին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ասել էր, որ Անկարան ռուսական Ս-400 զենիթային հրթիռային համալիրների գնումների հարցը մեկ շաբաթվա ընթացքում կլուծի:

Տպել

Թեմայի այլ նորություններ