29.03.2024
Քաղաքագետ. ՌԴ–ն ղարաբաղյան հարցում չի զբաղեցնում ադրբեջանամետ կամ հայամետ դիրքորոշում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վրաստանի զինուժը կարող է համալրվել ֆրանսիական «Միստրալ» ԶՀՀ-ներով

2018 թ. Վրաստանի զինված ուժերի սպառազինությունը կարող է համալրվել Ֆրանսիայում արտադրվող «Միստրալ» դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ: «Միստրալները» պետք է մատակարարվեն 2015 թ. ստորագրված՝ Վրաստանին եվրոպական ՀՕՊ համակարգեր մատակարարելու պայմանագրի շրջանակներում:

Ինչպես հայտնում է Ռազմինֆոն, նման տեղեկություն տարածել է վրացական «Կվիրիս պալիտրա» լրատվակայքը՝ փոխանցելով սեփական աղբյուրներից ստացած տեղեկությունը:

Հիշեցնենք, որ 2015 թ. Վրաստանի պաշտպանության նախարարությունը եվրոպական Thales Raytheon Systems ընկերության հետ ստորագրել էր, ենթադրաբար, փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիր: Դրանից մի քանի շաբաթ անց Վրաստանը համաձայնագիր էր ստորագրել նաեւ եվրոպական հրթիռային համակարգերի առաջատար մշակող եւ արտադրող MBDA ընկերության հետ: Նշենք, որ հենց MBDA ընկերությունն է արտադրում նշված «Միստրալ» դյուրակիր ԶՀՀ-ները:

Առայժմ հստակ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ համակարգերի ձեռքբերման պայմանագրեր են ստորագրել: Դատելով վրացական մամուլում եւ փորձագիտական շրջանակներում տարածված տեղեկություններից՝ խոսքը փոքր հեռահարության MBDA դյուրակիր ԶՀՀ-ների մասին էր (մինչեւ 10 կմ հեռահարություն) կամ SAMP/T ԶՀՀ-ների, որը թույլ է տալիս ուղղաթիռները եւ ինքնաթիռները խոցել 25-ից 100 կմ բարձրության վրա:

«Միստրալ» դյուրակիր ԶՀՀ-ն ամերիկյան «Ստինգերների» եւ ռուսաստանյան «Իգլաների» ֆրանսիական անալոգն է: Այն այժմ առկա է Ֆրանսիայի եւ եվրոպական մի շարք այլ երկրների ԶՈւ սպառազինությունում: «Միստրալները» սկսել են շահագործվել 1988 թվականից: Ի տարբերություն ամերիկյան եւ ռուսական ԶՀՀ-ների, Միստրալը նախատեսված է հատուկ հաստոցի վրա տեղադրած վիճակում կրակելու համար: «Իգլան» եւ «Ստինգերը» կրակում են ուսի վրա դրած:

«Կվիրիս պալիտրայի» տվյալներով՝ Վրաստանին կմատակարարեն ամենագնացի կամ զրահամեքենայի վրա տեղադրված «Միստրալներ»: Նշենք, որ Վրաստանի զինուժն ունի «Իգլա» դյուրակիր ԶՀՀ-ներ, ինչպես նաեւ «Իգլաների» լեհական պատճենները՝ GROM. Վրացական զինուժը նաեւ ունի անհայտ քանակությամբ «Բուկ» ԶՀՀ-ներ եւ իսրայելական Spider-ներ, բայց չունի միջին կամ մեծ հեռահարության համակարգեր:

ՆԱՏՕ-ն անհանգստացած է Անդրկովկասում ռուսական ռազմական ներկայությունից. զեկույց
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար