29.03.2024
ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Հարավային Կորեան սկսել են ՌԾՈՒ համատեղ զորավարժությունները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սահակաշվիին տեղափոխել են դատարան. պետք է որոշվի նրա նկատմամբ խափանման միջոցը

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Կիեւում ձերբակալված Միխեիլ Սահակաշվիլիին տեղափոխել են դատարան: Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն՝ հղում կատարելով քաղաքական գործիչին մամուլի խոսնակին:


Սահակաշվիլիի փաստաբան Պավել Բոգոմազովը հաստատել է այդ տեղեկատվությունը: «Այո, Միխեիլն արդեն դատարանում է, որը գտնվում է Կիեւում Կրեշատիկի վրա: Ես աշխատում եմ փաստաթղթերի հետ», - ասել է նա:


Դատարանում պետք է որոշվի Սահակաշվիլիի նկատմամբ խափանման միջոցը, որը ուկրաինական օրենսդրությամբ պետք է տեղի ունենա ձերբակալությունից հետո երեք օրվա ընթացքում: «Եթե դա տեղի չունենա, ապա քաղաքական գործչին անազատության մեջ պահելու հիմքեր չեն մնա», - նշում է գործակալությունը:


Հիշեցնենք, որ Միխեիլ Սահակաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 8-ին: Նա մեղադրվում է հանցավոր կազմակերպությունների անդամների հետ համագործակցելու և նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու մեջ:


Նրան սպառնում է 3-5 տարվա ազատազրկում: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը չէր բացառել, որ Սահակաշվիլիին կարող են մեղադրանքներ առաջադրվել նաև այլ հոդվածներով:


Սահակաշվիլիի փաստաբանները Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի դեմ հայց է ներկայացրել: Նրանք պնդում են, որ անկախ այն հանգամանքից իրական են դատախազի ներկայացրած փաստերը, թե` ոչ, նա իրավունք չուներ հրապարակելու նախաքննական գաղտնիքը:


Ավելի վաղ գլխավոր դատախազ Լուցենկոն հրապարակել էր ձայնագրություն, որտեղ ենթադրաբար Սահակաշվիլին ու գործարար Սերգեյ Կուրչենկոն համաձայնության են գալիս` իշխանափոխություն անելու շուրջ, որը ֆինանսավորվելու է Կուրչենկոյի կողմից:


Վերջինս գտնվում է հետախուզման մեջ` պետական դավաճանության մեղադրանքով:


Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլովսը, արդեն հայտարարել է, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանություններն իր ամուսնու ձերբակալման հարցում գործում են փոխհամաձայնեցված ու կազմակերպում են նրա հետհանձնումը Կիեւից Թբիլիսի

Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանդը հերքողը մեզ դաս տալու իրավունք չունի.Լապիդ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար