Ուրախ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են. Սեբաստիան Կուրց

1128

Կարեւոր է, որ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում հնարավոր է եղել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:


Նման հայտարարությամբ Վիեննայում նախարարական խորհրդի նիստի փակման արարողությանն իր ելույթի ժամանակ հանդես է եկել ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը՝ գոհունակություն է հայտնելով հանդիպման փաստի առնչությամբ:


«Ուրախ եմ, որ նախարարական հավաքի շրջանակում կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սրանք շատ փոքր, բայց դրական ազդանշաններ են, որոնց կարիքը մենք ունենք»,- ընդգծել ԵԱՀԿ նախագահողը:


ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության ժամկետի ավարտի կապակցությամբ նա շնորհակալություն հայտնեց կազմակերպության անդամ երկրներին դրական համագործակցության համար:


«ԵԱՀԿ-ն յուրահատուկ կազմակերպություն է: Անվտանգության աճող բացակայության պայմաններում կարևոր է, որ մենք ունենք նման կազմակերպություն, որը քարոզում է անվտանգություն և վստահություն ու պայքարում է դրանց համար»,- հայտարարեց Կուրցը:

Տպել

Թեմայի այլ նորություններ