ՀԱՄԱՍ-ի ղեկավարը կոչ է արել արաբական երկրներին դադարեցնել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան կոչ է արել արաբական երկրներին դադարեցնել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, և հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կզղջա Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հանդես է եկել պատմական հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: Այս որոշումից հետո բազմաթիվ պետությունների ղեկավարներ շտապել են քննադատել Թրամփի քայլը՝ նախազգուշացնելով, որ դա կսադրի Պաղեստինի հետ խաղաղ բանակցային գործընթացը:


«Ինչի՞ է հիմա սպասում պաղեստինցի ժողովուրդն արաբական ու իսլամական համայնքից՝ ԱՄՆ-ի հետ կապերի խզում»,- ասել է Հանիան՝ հավելելով, որ Թրամփի որոշումը պաղեստինցի ժողովրդի նկատմամբ ագրեսիա է ու նրա սրբավայրերի դեմ պատերազմի հայտարարում։

Տպել

Թեմայի այլ նորություններ