Երուսաղեմը մայրաքաղաք ճանաչելով Թրամփը բաց թողեց արաբական երկրների «բացասական գոլորշին»

ԱՄՆ–ի նախագահ Դոնլալդ Թրամփը հայտարարել է, որ եկել է ժամանակն Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք։ Դա հանգեցրել է արաբական երկրներում ամերիկյան դրոշների այրմանն ու բողոքի ցույցերին։

Արևելագետ Կարինե Գևորգյանը հայտարարել է, որ այսօրվա դրությամբ արաբական երկրները չունեն այն ռեսուրսը, որը կխոսի ԱՄՆ–ից նրանց անկախության մասին։ Այդ երկրների տարածքում գտնվում են ամերիկյան ռազմաբազաները։

«Հակաիսրայելական և հակաամերիկյան տրամադրությունները շատ պոպուլյար են այդ երկրներում,սակայն դա չի խանգարում նրանց առևտուր անել ու բարեկամություն էլիտաների մակարդակում։ Գոլորշին բաց է թողնված, իսկ ամերիկացիներն ոչինչ չեն կորցնում»,– հավելել է նա։

Տպել

Թեմայի այլ նորություններ