Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով. ԱԳՆ

Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունը:

«Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»,- ԱԳՆ հաղորդմամբ ասել է Նալբանդյանը։

Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք և հաստատեց ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:

Տպել

Թեմայի այլ նորություններ