Կիեւ. Սահակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նա մոբիլիզացնում է ուժերը

815

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, իսկ այժմ «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոշորենկոյի գլխավոր քաղաքական հակառակորդ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իրավապահներն անցած գիշերը նրան ցանկացել են բռնել, սակայն շփոթել են վրանը Գերագույն ռադայի մոտ ստեղծված վրանային քաղաքում:


Ինչպես հայտնում է Интерфакс-ը, Սահակաշվիլիի խոսքով, դա եղել է սադրանք եւ պետք է ամեն ինչ անել նման սանդրանքներից խուսափելու համար: «Այսօր գիշերը սադրանք է տեղի ունեցել: Ես ամեն ինչ կանեմ, որ հետագա սադրանքներ չլինեն»,- հայտարարել է Սահակաշվիլին:


Միեւնույն ժամանակ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Սահակաշվիլուն 24 ժամ է տվել, որպեսզի նա ներկայանա երկրի անվտանգության ծառայությանը` սպառնալով, որ հակառակ դեպքում իրավապահ մարմինները կանեն ամեն բան, որ քաղաքական գործիչը բերման ենթարկվի, հայտնում է РИА Новости-ին: Նա նշել է նաեւ, որ Միխայիլ Սահակաշվիլու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:


Սահակաշվիլին անպատասխան չի թողել այս հայտարարությունն ու ասել է, որ Գլխավոր դատախազություն չի ներկայանա, սակայն քննիչին պատրաստ է ընդունել վրանային քաղաքում: Ելույթ ունենալով Գերագույն ռադայի դիմացի հրապարակում՝ նա ընդգծել է, որ ոչ մի «կեղծ գլխավոր դատախազի» չի ներկայանա, քանի որ նա անգրագետ ծույլիկ է, նա օրինական չէ, «ես նրան գլխավոր դատախազ չեմ համարում»:


Այնուհետեւ նա հայտարարել է, որ ժամը 18:00-ին Ռադայի մոտ հավաք է հրավիրվում, ցուցարարների հետագա ծրագրերը քննարկելու համար: Իսկ ծրագրերը, նրա խոսքով հստակ են. «Գլխավորը իշխանությունից հանցավոր խմբավորման հեռացումն է եւ ինփիչմենթ հայտարարելը»:


Լուցենոն նաեւ հայտնել է, որ Սահակաշվիլին մի խումբ անձանց հետ զավթել էին Գերագույն Ռադայի տարածքներից մեկը, որ գտնվում է Կիեւ հյուրանոցում: «Կոտրել են դուռը, այնտեղից դուրս նետել աշխատակցին, որ հսկել է այն եւ իրենց համար հանգստացել այդտեղ», - ասել է գլխավոր դատախազը՝ նշելով, որ այդ փաստով քրեական գործ է հարուցած:


Նրա խոսքով Սահակաշվիլիի ձրբակալման գործով զբաղվում է ոստիկանությունն ու Ուկրաինային անվտանգության ծառայությունը: «Նրանք գործողություններ են իրականացնելու մինչեւ Սահակաշվիլին ձերբակալեն», - ասել է Լուցենկոն եւ հավելել, որ ուժայինների առջեւ խնդիր է դրված մաքսիմալ փափուկ վերաբերմունք ցուցաբերել այլ քաղաքացիների նկատմամբ:


«Թե ինչ տեղի կունենա հետո Սահակաշվիլիի հետ, կախված է նրանից», - հայտարարել է նա:


Ավելի վաղ, Կիեւում՝ Գերագույն Ռադայի դիմաց գտնվող վրանային ճամբարում, բախում է տեղի ունեցել Սահակաշվիլիին որոնող ոստիկանների ու նրա կողմնակիցների միջեւ։ Այսօր՝ առավոտյան ժամը 6-ի սահմաններում Ուկրաինայի իրավապահ մարմինները փորձել են գրոհել ակտիվիստ-ցուցարարների վրանային ճամբարը Մարիինյան այգում: Սահակաշվիլու համակիրների մեջ կան տուժածներ:


Բախումը տեղի է ունեցել գիշերակացի մնացած մոտ 50 ցուցարարի ու 100 իրավապահի միջեւ, որոնք կիրառել են արցունքաբեր գազ, քանդել բարիկադներն ու ներխուժել ճամբար: Ի պատասխան` ակտիվիստները հարվածներ են հասցրել մահակներով, ինքնաշեն զենքերով ու պայթուցիկներով, իրավապահները նահանջել են:

Տպել

Թեմայի այլ նորություններ