25.04.2024

Ազգային արժույթների դեվալվացիաների շարանը տարածաշրջանում

Հարավկովկասյան տարածաշրջանի բոլոր երկրներում առկա է դոլարի նկատմամբ ազգային դրամի արժեզրկում: Թեև Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում այն պայմանավորված է մեկ հիմնական պատճառով՝ շուկայից դոլարի կրճատմամբ, բայց յուրաքանչյուրն ունի իր երկրին հատուկ գործոնները:Այս մասին հայտնեց տնտեսագիտության թեկնածու Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով տարածաշրջանի երկրների ազգային արժույթների արժեզրկմանը:

«Բայց այդ ամեն ինչի մեղավորը միայն դոլարն է, դոլարի քանակի կրճատումը համաշխարհային տնտեսության մեջ, և հատկապես՝ Ռուսաստանում, որն իր բոլոր գործընկերների դոլարային պահուստները անհուսալի կերպով քաշում է դեպի իրեն»,- ասաց է Վիլեն Խաչատրյանը, ով ի գիտություն ընդունելով ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նախագահի վերջին հայտարարությունը՝ կանխատեսում է դոլարի է՛լ ավելի արժևորում և եվրոյի արժեզրկում: Իսկ հայտարարությունն այն է, որ ԱՄՆ-ը խստացնելու են իրենց դրամավարկային քաղաքականությունը, և հնարավոր է՝ դոլարի տոկոսադրույք բարձրացնի, հայտնում է tert.am-ը:

Հիշեցնենք, որ դոլարի արժևորման համաշխարհային միտումից անմասն չի մնացել տարածաշրջանային և ոչ մի երկիր: Եվ եթե նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին հայկական դրամի ու վրացական լարիի (լարիի դեպքում ավելի մեղմ) արժեզրկման ֆոնին ադրբեջանական մանաթը թվում էր կայուն, ապա օրեր առաջ արժեզրկումը անսպասելիորոն «թակեց» Ադրբեջանի տնտեսության դուռը , երբ մեկ գիշերվա մեջ մանաթը արժեզրկվեց մոտ 34 տոկոսով, իսկ Ադրբեջանի մայրաքաղաքի բնակիչները սրբեցին խանութները: Իսկ թուրքական ազգային արժույթը՝ լիրան, արժեզրկումներ գրանցեց ողջ նախորդ տարվա ընթացքում և այս տարեսկզբին:

Ըստ Վիլեն Խաչատրյանի՝ Ադրբեջանի տնտեսությունն իր ՀՆԱ-ով մոտեցել է 87 մլրդ դոլարի, և բավական մեծ ռեսուրսներ ունի դոլարի կուրսը կարգավորելու համար: «Մինչ այդ, Ադրբեջանը մանաթի կուրսը պահել է կայուն, սակայն այդ կայունությունը կոնկրետացած սկսում է տանել իր տնտեսությունից: Տանում է այնքանով, որ դոլարային ռեզերվները կրճատվեն: Այսինքն՝ նա տնտեսության մեջ անընդհատ պետք է ինտերվենցիա անի, անընդհատ պետք է դոլար գցի տնտեսության մեջ, որպեսզի կուրսը ցածր պահի»,- ասաց տնտեսագետը, սակայն ավելացրեց, որ անընդհատ ինտերվենցիաները անհնար է որևէ երկրի համար, որքան էլ այն հարուստ լինի, որքան էլ նավթադոլարներ ունենա:

Ադրբեջանի տնտեսության պարագայում Վիլեն Խաչատրյանը պակաս կարևոր չի համարում նավթի գների գործոնը, որ վերջին շրջանում անընդհատ ցածր մակարդակի վրա է եղել:
«Ադրբեջանի դոլարային պահուստները կոնկրետ նվազել են, քանի որ նավթի վաճառքից դոլարային եկամուտ քիչ է ունեցել: Սա ևս նուրբ գործոն է, որն ազդել է Ադրբեջանի տնտեսության վրա»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:

Իսկ լարիի գործոնը տնտեսագետը պայմանավորում է հիմնականում ֆինանսատնտեսական ծանրագույն պայմաններում գտնվող Ուկրաինայի հետ գործընկերությամբ. «Այսինքն՝ թուլանում է, քանի որ Եվրոպա մուտք գործելու, առևտրաշրջանառության հետ կապված հարցեր են առաջ գալիս: Բոլոր տեսանկյուններից Վրաստանի տնտեսությունն ունի պրոամերիկյան ուղղվածութուն, և սա ազդում է»: Վիլեն Խաչատրյանը պակաս կարևոր հանգամանք չի համարում, որ սրանք իրավիճակներ են, որոնք չեն կարող դրական ազդել Վրաստանի տուրիզմի ոլորտի վրա:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» իր փետրվարի 26-ի համարում տեղեկացրել էր, որ մի քանի օր է աննախադեպ տեմպերով արժեզրկվում է վրացական արժույթը՝ լարին: Երեկ մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը հասել է 2.26 լարիի, ինչը պատմական ռեկորդ է: Այնինչ, դեռ փետրվարի 24-ին մեկ դոլարը գնահատվում էր 2.19 լարի: Եվ սա այն դեպքում, երբ Վրաստանի կենտրոնական բանկը 40 միլիոն դոլարի ինտերվենցիա է իրականացրել, ինչը կանխել է լարիի շեշտակի փլուզումը:

Վրաստանի փոխվարչապետ Կախա Քալաձեն ստիպված է եղել ընդունել, որ երկրում արտարժույթային ճգնաժամ է և լարիի արժեզրկման պատճառով կառավարությունը մտադիր է մարտից բարձրացնել գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագինը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Վիլեն Խաչատրյանի գնահատմամբ՝ 2014-ին արժեզրկման երևույթներ մի քանի անգամ արձանագրվել են, սակայն Թուրքիային հաջողվել է այդ պրոցեսը կայունացնել: Բայց Վիլեն Խաչատրյանն ասում է, որ հենց Թուրքիան սկում է ուժեղացնել իր տնտեսական դերը կամ տարածաշրջանում որոշակի անկախություն ձեռք բերել, «սկսում են աշխատել» հակառակ պրեցեսների համար: Սրան, ըստ տնտեսագետի, նպաստեց նոր «Հարավային հոսքի» փակվելուց հետո Թուրքիայի թիրախավորված վիճակում հայտնվելը:

ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կողմից քանակական ընդլայնման ծրագիրը դադարեցնելու, ինչպես նաև նավթի գների անկման ֆոնի վրա նկատվող ամերիկյան դոլարի արժևորման դինամիկան հետևյալն է: Վերջին 1 տարվա ընթացքում (2013թ.-ի դեկտեմբերի 10-ից մինչև 2014թ.-ի դեկտեմբերի 10-ը) դոլարի նկատմամբ եվրոն նվազել է 10.8 %, բրիտանական ֆունտ ստեռլինգը՝ 4.3 %, շվեյցարական ֆրանկը՝ 9 %, ավստրալական դոլարը՝ 5.6 %, բրազիլական ռեալը՝ 9.6 %, մեքսիկական պեսոն՝ 8.9 %, թուրքական լիրան՝ 8.7%: Իսկ ահա հնդկական ռուփիի և չինական յուանի փոխարժեքները էական տատանումներ չեն ունեցել:

Հետխորհրդային երկրներում նույնպես նկատվում է ազգային արժույթների փոխարժեքների նվազում, մասնավորապես՝ ռուսական ռուբլին այս ժամանակահատվածում նվազել է 59 %, ուկրաինական գրիվնան՝ 82 %, մոլդովական լեյը՝ 19 %, ղազախական տենգեն՝ 18.1 %, ղրղզական սոմը՝ 17.1 %, բելառուսական ռուբլին 14.6 %, հայկական դրամը՝ 11 %, վրացական լարին՝ 10.26 %, ուզբեկական սոմը՝ 8.9 %, տաջիկական սոմոնին՝ 6.6 %:
Ստրատեգիական ճեղքում. Իրանը և Հայաստանը փոխում են տարածաշրջանը
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online