19.04.2024
Բաքու-Թբիլիսի երկաթգիծը գործարկվել է, սակայն մեկ բեռնափոխադրում է կատարվել
prev Նախորդ նորություն

Ալիևի մերձավորների ծաղկուն բիզնեսը Վրաստանում. հյուրանոցներ, առանձնատներ, ռեստորաններ

Ադրբեջանը 2017 թվականի երկրորդ կիսամյակում Վրաստանում 127 միլիոն դոլարի ներդրում է արել, այդպիսով Վրաստանում դառնալով համար 1 ներդրող: Ադրբեջանի քաղաքացիները, այլ շրջաններից բացի, անշարժ գույք են գնում եւ բիզնես գործունեությամբ զբաղվում նաեւ Աջարիայում: Batumelebi թերթի հաղորդմամբ, Մծվանե Կոնցխիում բնակելի համալիր է կառուցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հորաքրոջ ընտանիքը: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:


Նախիջեւանի նահանգապետի ընտանիքի ներդրումը Բաթումիում


Ադրբեջանում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնն արդեն 24 տարի զբաղեցնում է Վասիբ Թալիբովը: Վերջինիս մեծ որդին՝ Զրա Թալիբովը, 2015 թվականին նշանակվել է Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության պետ: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Զրա Թալիբովը նաեւ Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր է: Netgazeti-ի լրագրողներին ադրբեջանցի լրագրողները հաստատել են, որ Թալիբովների ընտանիքը նախագահ Ալիեւի հորաքրոջ ընտանիքն է:


Զրա Թալիբովն ու իր հայրը մի քանի անգամ պաշտոնական այցով եղել են Աջարիայում: Նախիջեւանի ղեկավարի ընտանիքը տարբեր տեսակի բիզնեսներ ունի Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում: Այս պահին Վասիֆ Թալիբովի ընտանիքը Մծվանե Կոնցխիում առանձնատուն է կառուցում՝ Սեւ ծովի տեսարանով:



Վրաստանի հանրային ռեեստրի տվյալներով՝ MAQRO կազմակերպությունը ծովափնյա տարածքում գտնվող 9 019 քառակուսի մետր տարածքը գրանցել է 2016 թվականին: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ հողատարածքը վաճառել է կազմակերպության 3 աշխատակից: MAQRO-Ն այս պահին 3 հարկանի առանձնատուն է կառուցում, որի մակերեսը, ըստ պաշտոնական տվյալների, 900 քառակուսի մետր է: Գլխավոր շինության կողքին կառուցվում է երկու հարկանի շենք: «Բաթումելեբի» թերթի հաղորդմամբ՝ ամբողջ տարածքը պարսպապատ է՝ 3 մետր բարձրությամբ: «Հետեւաբար, երբ աշխատանքներն ավարտվեն, անհնար կլինի տեսնել, թե ինչ է կատարվում ներսում»,- գրում է թերթը:


Հանրային ռեեստրի տվյալներով, MAQRO կազմակերպությունը գրանցվել է 2012 թվականին, Թուրքիայի քաղաքացի Ուչար Էմինի կողմից: Վերջինս նաեւ կազմակերպության 100 տոկոսի սեփականատերն է:


Batumelebi թերթը փորձել է պարզել կապը:


Նշված հեռախոսահամարով թերթի լրագրողները զանգահարել են եւ փորձել պարզել իրողությունը: Կազմակերպության տնօրենի հեռախոսահամարն անհասանելի է եղել, իսկ աշխատակիցները լրագրողներին հորդորել են զերծ մնալ այս թեմայից, քանի որ ադրբեջանական այս կազմակերպությունը պատրաստվում է այլ ներդրումներ անել Վրաստանում:


«Լրատվամիջոցների հետաքրքրվածությունն այս մարդկանց մոտ անվստահություն կառաջացնի, ինչը կարող է վնաս պատճառել երկու երկրների հարաբերություններին, հետեւաբար պետք չէ մեկ առանձնատան համար նման բաներ անել»,- ասել են կազմակերպության աշխատակիցները: Վերջիններս նաեւ հաստատել են, որ կառուցվող առանձնատունը պատկանում է Զրա Թալիբովին:



MAQRO-ի՝ Ադրբեջանի հետ կապերի վերաբերյալ Վրաստանի հանրային ռեեստրում միայն մեկ փաստաթուղթ գոյություն ունի: 2012 թվականի մարտի 6-ին Ուչար Էմինը Ադրբեջանի պետական նոտարական գրասենյակում լիազորագիր է պատրաստել Թուրքիայի քաղաքացի Օսման Էրտունգիի համար՝ «Վրաստանում իր անունով ՍՊԸ գրանցելու վերաբերյալ»: Որպես լիազորագրի փոխանցման վայր նշված է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջեւանը:


MAQRO-ն որպես ներդրող Վրաստանում ներկայացված է 2013 թվականից:


Կազմակերպության պաշտոնական կայքէջում նշվում է, որ այն ամենամեծ ներդրողներից մեկն է: «Կազմակերպության առաջին ծրագիրն Աջարիայի շրջանում 10 հազար քառակուսի մետր տարածք ունեցող կահույքի արտադրամասն է՝ Glorya Forniture-ն: Հաջորդը՝ Mercure Tbilisi Old Town հյուրանոցն է, որը ֆրանսիական բրենդի՝ «Ակոր գրուպ»-ի անդամ է: Հետագայում «Մաքրո Քոնսթրաքշըն»-ի գործընկեր «Ակոր գրուփ»-ը Թբիլիսիում պատրաստվում է կառուցել IBIS styles հյուրանոցը»:


«Մաքրո Քոնսթրաքշըն»-ի ամենամեծ ծրագիրը 45 միլիոն դոլար գնահատված ներդրում է՝ «Կանաչ Բուդապեշտ» բնակելի շենքը, որի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2016 թվականին:


Կազմակերպությունը նոր ծրագիր է իրականացնում՝ «Կարմի Ալմաս» բնակելի համալիրը Թբիլիսում, 1772 բնակարանով, բաց եւ փակ սպորտային դահլիճներով, լողավազաններով, մանկապարտեզով, դպրոցով եւ առեւտրի կենտրոններով:


MAQRO-ի գործունեությունը Վրաստանում չի սահմանափակվում միայն շինարարությամբ: Կազմակերպությունը նաեւ զբաղվում է կահույքի արտադրությամբ: Խանութները, որտեղ վաճառվում է MAQRO-ի կողմից արտադրված կահույքը, Բաթումիում հայտնի են որպես ադրբեջանական կահույքի խանութներ: Այս մասին թերթին հաստատել են նշված խանութներում:


Զրա Թալիբովի անվան հետ կապված եւս մեկ բիզնեսի վերաբերյալ Վրաստանում կոնկրետ պաշտոնական փաստաթուղթ գոյություն ունի: Զրա Թալիբովը նաեւ այն կազմակերպության հիմնադիրն է, որը Բաթումիում «Դիվան» հյուրանոցն է կառուցել:


«Դիվան» հյուրանոցը, որը գտնվում է Բաթումիի հին թաղամասում, պատկանում է LTD KERVAN TURIZM/Քերվան տուրիզմին: Հանրային ռեեստրի տվյալներով՝ այս կազմակերպության հիմնադիրը եւ, հետեւաբար, հյուրանոցի սեփականատերը Զրա Թալիբովն է: Վերջինս կազմակերպությունը գրանցել է 2013 թվականին: Իսկ «Դիվան» հյուրանոցը կառուցվել է 2014 թվականին՝ նախկին «Լոնդոն» հյուրանոցի տեղում, որը Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձան էր:


Մեհրիբան Ալիեւայի ընկերոջ բիզնեսը


Ծովափնյա եւս մեկ հյուրանոց, որը պետք է բացվեր 2013 թվականի օգոստոսին, «Գազել»-ը, արդեն կառուցված է, սակայն առայժմ զբոսաշրջիկների չի ընդունում:


Աջարիայի կառավարությունը 2011 թվականի հունիսին 1 լարիի դիմաց Ադրբեջանի քաղաքացի Զարիֆա Համզաեւային է փոխանցել Բաթումիում, ծովափնյա տարածքում գտնվող մոտ 1 հեկտար հողատարածք: Փոխանցումից 20 ամիս անց Համզաեւան պետք է 100 սենյակ ունեցող հյուրանոց կառուցեր եւ 100 քաղաքացու համար աշխատանք ապահովեր:



Աջարիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից հայտարարել են, որ սեփականատերը նոր հյուրանոցը կբացի 2018 թվականի մայիսին, բացման օրը տեղափոխելու համար արդեն դիմել են նախարարությանը: Նախարարությունից նաեւ հայտնել են, որ կազմակերպությունը համաձայնագրով նախատեսված 10 միլիոն դոլարի փոխարեն ծախսել է 50 միլիոն դոլար, իսկ 100 մարդու փոխարեն 200 անձի կապահովի աշխատանքով:


«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողների հետաքննության համաձայն՝ Իլհամ Ալիեւի կնոջ եւ Զարիֆա Համզաեւայի հոլդինգում 23 ընկերություն է միավորված, որն ավիացիոն ոլորտում դոմինանտ է: Զարիֆա Համզաեւան Ադրբեջանի ազգային ավիաընկերության՝ «Ազալի»-ի նախագահ Ջանգիր Ասկերովի կինն է:


Քաղաքականությունն ու փողը


Որոշ քաղաքագետների գնահատմամբ Ադրբեջանն ու Վրաստանը լավագույն բարեկամական եւ գործընկերային հարաբերություններն ունեն: Ադրբեջանից Վրաստանը հատկապես աջակցություն է ստացել 2016 թվականի ցուրտ ձմռանը, երբ ռուսական «Գազպրոմ»-ը դադարեցրեց բնական գազի մատակարարումը Վրաստան: Այդ ժամանակ Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում չկար նաեւ էլեկտրականություն:


Հենց այդ ժամանակահատվածից Վրաստանում ռուսական գազը փոխարինվեց ադրբեջանական «ՍՈՔԱՐ»-ով, իսկ այսօր Վրաստանը գազի 90 տոկոսը ստանում է Ադրբեջանից: Բացի դրանից, ադրբեջանական գազի գինը Վրաստանում ամենաէժանն է, եթե համեմատենք եվրոպական երկրներում առկա գնի հետ:


Հետեւաբար, «ՍՈՔԱՐ»-ը մինչ օրս մնում է Վրաստանում խոշորագույն ներդրողներից մեկը:


2015-2016 թվականների պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը Վրաստանում ներդրումների տեսանկյունից առաջատար երկիրն է: 2016 թվականին Ադրբեջանի կողմից արված ներդրումները կազմել են 558 միլիոն դոլար, իսկ 2015-ին՝ 549 միլիոն:


Ընդդիմադիր լրատվամիջոցներն Ադրբեջանից Վրաստան դրամական հոսքը ռիսկային են համարում Վրաստանի ժողովրդավարության համար: Այսպես է կարծում, օրինակ, լրագրող Լեյլա Մուստաֆաեւան, ում ամուսնուն՝ լրագրող Աֆգան Մուխթարլիին մայիսի 29-ին առեւանգել են Թբիլիսիի կենտրոնից: Ավելի ուշ, Մուխթարլին հայտնվել էր Բաքվի բանտում: Այդ ժամանակ, Մուստաֆաեւան ասել էր, որ ամուսինը Իլհամ Ալիեւի եւ իր մերձավորների բիզնեսների վերաբերյալ հետաքննություն էր իրականացնում:



Աֆգան Մուխթարլին մինչ օրս Բաքվի բանտում է, իսկ Վրաստանում իրականացվող հետաքննությունն առայժմ չի կարող պարզել, թե ինչպես են Մուխթարլիին առեւանգել մայրաքաղաքի կենտրոնից եւ ինչպես է նա հայտնվել Ադրբեջանում: Այս դեպքից հետո Վրաստանից հեռացել եւ պատրաստվում են հեռանալ Ալիեւի ռեժիմի զոհ դարձած ակտիվիստները, որոնք Վրաստանում էին ապաստան գտել եւ որոնց համար Վրաստանը հարավային Կովկասում ժողովրդավարության օազիս էր: Այժմ նրանց համար Վրաստանն անվտանգ երկիր չէ:


Հենց այս պատճառով, միջազգային կազմակերպությունների օգնությամբ, Վրաստանից հեռացավ նաեւ Աֆգան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաեւան:

Զարիֆ. Ոչ մի արտասահմանյան զորուժ չի կարող հաստատվել Կասպից ծովում
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel