29.03.2024
Ազգային Ժողովը մերժեց Ելք-ի՝ ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու նախագիծը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Նախագահի ամենահավանական թեկնածուն Էդվարդ Նալբանդյանն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ»-ը գրում է. «Հաջորդ տարվա մարտին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն կարող է դառնալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Չնայած Նալբանդյանի համար նախանշվել էր, որ նա գոնե մինչև հաջորդ տարվա աշուն պետք է զբաղեցնի Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը և այդ կարգավիճակում կազմակերպի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, սակայն Նալբանդյանի համար ավելի մեծ պատիվ կլինի, եթե Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերին ընդունի նախագահի պաշտոնում»:


«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է էական գնաճ: Արդեն առաջիկայում, ինչպես նշված է ԿԲ-ի 2017 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, գների աճին կնպաստի մի քանի գործոն:

Ըստ ԿԲ-ի՝ հասարակության մոտ նկատվում է «կարճաժամկետ գնաճային սպասումների աճ, ինչին նպաստում են շուկայում որոշ առաջնային սպառման ապրանքների բարձր գնաճի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքը և հնչեցվող տարատեսակ մեկնաբանությունները»: Հասկանալի է, որ խոսքը մասնավորապես վերաբերվում է կարագի, մեղմ ասած, թանկացմանը:

Հաջորդ գործոնը, որը կարող է նպաստել գնաճին, պայմանավորված է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ և հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթներով: ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագրով սահմանված էր մոտ 800 անուն ապրանք, որոնց նկատմամբ երրորդ երկրներից Հայաստան ներմուծելիս ժամանակավորապես չէին գործում ԵԱՏՄ-ի բարձր մաքսատուրքերը: Հունվարի 1-ից այդ ապրանքներից որոշների մաքսատուրքը կբարձրանա: Խոսքը վերաբերում է հիմնականում թռչնի մսին: Այստեղ կունենանք մաքսատուրքի մոտ 4 տոկոսի աճ: Կբարձրանա նաև դեղագործական որոշ տեսակների մաքսատուրքերը մոտ 2 տոկոսով: Մանածագործական իրերի խմբում էլ որոշ ապրանքների մաքսատուրքը կաճի մոտ 3 տոկոսով:

Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետևանքով մի քանի ապրանքատեսակ կթանկանա ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հետևանքով: Եթե, օրինակ, ծխախոտի կամ օղու թանկացումը կարելի է նորմալ, ինչ-որ տեղ նույնիսկ դրական երևույթ համարել, ապա նույնը հնարավոր չէ ասել բենզինի ու սեղմված բնական գազի (ավտոգազի) պարագայում:

Եթե ներկայումս 1000 լիտր բենզինի ակցիզային հարկը 25 հազար դրամ է, ապա հունվարի 1-ից կդառնա 40 հազար դրամ: Սեղմված գազի պարագայում ներկայումս ակցիզային հարկ չկա, իսկ հունվարի 1-ից յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի պարագայում կգործի 25 հազար դրամի ակցիզային հարկ»:


«Հրապարակ»-ը գրում է. «Մարտի 1-ին Արցախում գտն­ված ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո էր դեռևս հայտարարել, որ մինչև տարեվերջ մի երկիր կճա­նաչի Արցախի անկախությունը: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանին հիշեցրինք, որ տարին ավարտվում է, ե՞րբ տեղի կունենա ճանաչումը: Պարզվեց՝ լրատվամիջոցները «խեղաթյուրել» են նախարարի խոսքը (չնայած այդ օրվա ողջ մա­մուլը ուղիղ մեջբերմամբ էր ցիտել նախարարին). «Նայեք մեր կայքը, նախարարը չի ասել՝ կճանա­չի, այլ ասել է՝ բացառված չէ, որ ճանաչի: Ասվածն ուժի մեջ է և հեռու չէ իրականությունից»: Ե՞րբ կլինի «ասվածը»: «Ժամկետները դժվար է ասել»: Իսկ հնարավո՞ր է ձեր կայքում են «խեղաթյուրվել» նախարարի մտքերը: «Անհնար է. որևէ շեղում նախարարի ուղիղ խոսքից մենք երբեք թույլ չենք տալիս, խմբագրումներ արվում են, շեղումներ՝ երբեք»: Իսկ ո՞ր երկրի մասին է խոսքը՝ Ուրուգվայի: «Ոչ: Նախ՝ մեկ երկրով չի սահմանափակվում մեր աշխատանքը, և հետո՝ դիվանագիտական չէ մոտեցումը, երբ որևէ երկրի անուն է հնչեցվում»: Նկատի ունեք դաշնակցականների «ոչ դիվանագիտությունն» Ուրուգվայի հարցո՞ւմ, ասում են՝ եթե նրանք չհնչեցնեին երկրի անունը, հնարավոր է Ուրուգվայը ճանաչեր Ղարաբաղի անկախու­թյունը: Պատասխան չհնչեց»:


«Հրապարակ»-ը գրում է. «Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում ՀՀ տնտեսու­թյան մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներ­հոսքը կազմել է բացասա­կան մեծություն՝ -8662 մի­լիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվա­ծում ցուցանիշը դրական էր՝ 28.8 միլիարդ դրամ: Եթե պատկերավոր ասենք, ապա 9 ամսվա ընթաց­քում օտարերկրյա ներդրումային կապիտալը ավելի շատ արտահոսել է Հայաստանից, քան ներհոսել: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած տեղեկանքի, չնայած ընդհանուր ներդրումների զուտ ներհոսքը բացասական է, ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը դրական է՝ 58,5 միլիարդ դրամ, ինչը անցած տարվա նույն ցուցանիշը գերա­զանցում է մոտ 12 միլիարդ դրամով: Սակայն ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի այսպիսի աճը պայմա­նավորված է միայն հանքագործության ոլորտում իրա­կանացված ներդրումների աճով: Եթե այս ոլորտում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքն անտեսենք, ապա ընդհանուր տնտե­սության մեջ այդ ցուցանիշը շեշտակիորեն ավելի ցածր կլինի, քան անցած տարի: Էականորեն նվազել են մասնավորապես գյուղատնտեսության, խմիչքների ու ծխախոտի արտադրության, էներգետիկայի, շինա­րարության, հեռահաղորդակցության և այլ ոլորտնե­րում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքների ծավալները»:


«Ժողովուրդ»-ը գրում է. «Երբ 2015 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերը փոխվեց, և ռուսական «Ռաո» ըն­կերության բաժնետոմսերի սեփականատերը դարձավ ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, և ՀԷՑ-ը դարձավ «Տաշիր գրուպի» մաս, հարցերի հարցն այն էր, թե արդյո՞ք նոր սեփականատերը կկարողանա նվազեցնել էլէներգիայի կորուստները: Հիշեցնենք, որ բաժնետոմսերի վաճառքից առաջ ՀԷՑ-ի կորուստների ցուցանիշը հասել էր 13 տոկոսի: «Ժողո­վուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսների արդյունքներով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կորուստները կազմել են 8,8 տոկոս: Սա, նկատենք, որ աննախադեպ ցուցանիշ է: Կարող ենք արձանագրել, որ այսպիսով ՀԷՑ-ի եկամուտները, օրինակ, 2015 թվականի համեմատ ավելացել են մոտ 10 միլիոն դոլարով: Ի դեպ, հենց վնասների մեծ լինելու պատճառով էր, որ 2009-ից 2015 թվականներին ՀԷՑ-ի նախկին տնօրինությունը երեք անգամ էլէներգիայի սակագինը բարձրացնելու պահանջ ներկայացրեց: Փաստորեն, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ սե­փականատիրոջ փոփոխությունն իր արդյունքը տվել է: Հարկ է նկատել, որ էլէներգիայի բաշխմամբ զբաղվող ընկերություննե­րի կորուստի միջազգային ընդունված առավելագույն չափանիշը մոտ 7 տոկոս է: Այսինքն՝ ՀԷՑ-ին մի փոքր է մնում այդ ցուցա­նիշին հասնելու համար»:


«Ժամանակ»-ը գրում է.«Կառավարությունը «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինարարությանը վերաբերող իրար հաջորդող ամենատարբեր հաղորդագրություններ է հրապարակում:


Օրերս տրանսպորտի և կապի նախարար Վահան Մատիրոսյանը հանդիպել է նաև ռուսական «Վիս» շինարարական ընկերության հետ և քննարկել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային մասում բարդ ենթակառուցվածքներ ընդգրկող հատվածի շինարարության մանրամասները:

Պարզվում է՝ օֆշորային գոտում գրանցված և «Գազպրոմի» գործընկեր «Վիս» ընկերությունը ցանկանում է ներգրավվել «Հյուսիս-Հարավ» ծրագրում և ամենայն հավանականությամբ կմտնի, եթե հիշենք «Գազպրոմի» հետ վարչապետ Կ. Կարապետյանի կապերն ու հարաբերությունները»:

Ընդդիմադիր պատգամավորները կոչ են արել Վրաստանի խորհրդարանին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար