28.03.2024
Իրանը չի պատրաստվում Արևմուտքի հետ քննարկել իր հրթիռային ծրագիրը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փորձագետ. Մոսկվան չի ցանկանում հարաբերությունները վատթարացնել ոչ Իսրայելի, ոչ էլ Իրանի հետ

Իսրայելական ավիահարվածը Ալ–Կիսվա ռազմաբազային, որը պատրաստվում էր օգտագործել Իրանը, կարող է դառնալ Երուսաղեմի ու Թեհրանի միջև հակամարտության նոր սկիզբ։

Սիրիայում քաղաքացիական պատերազմը մոտենում է ավարտին, սակայն սկսվել է մեկ այլ ռազմական հակամատություն, որտեղ ՌԴ–ն և Իրանի մեկ կողմում են, իսկ մյուս կողմում` ԱՄՆ–ն ու Իսրայելը։

ՌԴ–ն ընդլայնում է Միջերկրական ծովի իր միակ Տարտուս նավահանգիստն ու Դամասկոսի հետ ռազմական ու տնտեսական պայմանագրեր է ստորագրել։ Իրանցիներն էլ ցանկանում են ստեղծել ցամաքային միջանցք ու Տարտուս մերձակայքում նույնպես ռազմակայան ունենալ։

Փորձագետ Ալեքս Տենզերը հայտարարել է, որ Ալ–Կիսվային հարվածը կարևոր ազդանշան էր։ Ըստ նրա, Իսրայելը ցանկանում էր ցույց տալ Պուտինին, որ լուրջ է վերաբերվում իր կողմից գծված կարմիր գծերին։

Նա հավելել է, որ Մոսկվան չի ցանկանում հարաբերությունները վատթարացնել ոչ Իսրայելի, ոչ էլ Իրանի հետ։

Իսրայելը հայտնել է Սինայի թերակղզու տարածքից հրթիռային հարվածի մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար