ՀԷՑ-ը կտուգանվի 5 մլն ՀՀ դրամով

565

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին որոշման նախագիծը:


Համաձայն դրա, ընկերությունը խախտել է էլեկտրական ցանցին սպառման համակարգերի միացման մասին ՀԾԿՀ որոշմամբ սահմանված ժամկետները: Վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը չի կատարել ՀԾԿՀ սահմանած պահանջը՝ խախտելով որոշ սպառողների իրավունքները:


Հանձնաժողովը պատրաստվում է կանոնների 13.5-րդ կետը խախտելու համար որոշում ընդունել և ՀԷՑ-ին ենթարկել տուգանքի՝ 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով։

Տպել

Թեմայի այլ նորություններ