29.03.2024
Գերատեսչությունները պետք է ներդրումային ծրագրերը գեներացնող հարթակներ ձևավորեն. վարչապետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ջանք չեմ խնայի ԼՂ հակամարտության կարգավորմանը նպաստելու համար. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:


Նախագահը հույս է հայտնել, որ Տոյվո Կլաարի գործունեությունն իր դրական նպաստը կբերի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այլ նաև նոր շունչ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:


Նշելով, որ ԵՄ նախորդ հատուկ ներկայացուցչի՝ Հերբերտ Զալբերի հետ հաջողվել էր հաստատել աշխատանքային լավ մթնոլորտ և անցկացնել անկեղծ ու բաց քննարկումներ՝ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նոր հատուկ ներկայացուցչի հետ ևս աշխատանքը կընթանա նույն ոգով:


ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ իր առաքելության նպատակն է աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, և ինքն անձամբ ջանք չի խնայի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին նպաստելու համար:


Նշելով, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ԵՄ-ն և Հայաստանը նոր գլուխ են բացում իրենց հարաբերությունների պատմության մեջ՝ Տոյվո Կլաարը հույս է հայտնել, որ ինքը ևս կկարողանա ներդրում ունենալ այդ հարաբերությունների զարգացման և խորացման գործում:

ԼՂ հակամարտության մասով ՀԱՊԿ երկրների ընդունած հայտարարությունը մեծ նշանակություն ունի. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար