29.03.2024
Սվիտալսկի. Համաձայնագիրն օգտակար է ոչ միայն ՀՀ, ԵՄ, այլև տարածաշրջանի պետությունների համար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Եվս մեկ վարկ. Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացմանը տրամադրվել է 7 մլն եվրո

Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր: Պայմանագրի շրջանակում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, հատկապես մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ: Ծրագրի արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կնվազի արտանետվող CO2 գազը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից: 


Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը:


Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման համար տրամադրվել է 7 մլն եվրո վարկ` ԵՆԲ-ից, 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից (E5P) և 1 մլն եվրո դրամաշնորհ՝ Կանաչ կլիմայի հիմնադրամից:


Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկը դիտարկում է որպես իր լավագույն գործընկերներից մեկը և պատրաստակամ է այլ ոլորտներում ևս ընդլայնել բանկի հետ համագործակցությունը:


«Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրված Երևանի էներգաարդյունավետության ծրագիրն իր բնույթով աննախադեպ է, քանի որ առաջին անգամն է, որ Երևան համայնքը ստորագրում է ոչ սուվերեն վարկի պայմանագիր: Այսպիսով Երևանը դարձավ առաջին համայնքը, որն առանց պետական երաշխիքի վարկ կստանա միջազգային կազմակերպությունից: Սա, անշուշտ, Երևան համայնքի հանդեպ միջազգային կազմակերպության կողմից վստահության լավագույն ապացույցն է, և առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական ներդրումային բանկի մեր գործընկերներին՝ նման բարձր վստահության և համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Ստորագրված այս 7 մլն վարկային և 6 մլն եվրո դրամաշնորհային միջոցներով կհիմնանորոգվեն համայնքային մի շարք շենքեր և կառույցներ, կիրականացվեն էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև այդ շենքերի սեյսմիկ ամրացում: Կարևորելով այս ծրագիրը՝ Երևանի քաղաքապետարանը ևս կմասնակցի վերանորագման ֆինանսավորման գործընթացին: Ծրագրի առաջին փուլով կհիմնանորոգվեն Երևանի քաղաքապետարանի ներքո գործող մանկապարտեզները: Ընդհանրապես, Եվրոպական ներդրումային բանկի հետ մենք երկար տարիների գործընկերային լավ փորձ ունենք և այսօր էլ շարունակում ենք մեր համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են Երևանի մետրոպոլիտենը և կոշտ կենցաղային թափոնների կառավարումը: Ի դեպ, այսօր նախատեսվում է նաև ստորագրել կոշտ թափոնների կառավարման ծրագրի մաս կազմող դրամաշնորհային համաձայնագիրը», - նշել է քաղաքապետը:


Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակն իր հերթին նշել է, որ Երևանն իսկապես վստահելի գործընկեր է, ինչն էլ հնարավորություն է տալիս ընդլայնելու համագոծակցության ուղղություններն ու ապահովելու արդեն իսկ նախաձեռնված ծրագրերի շարունակականությունը:


«Երևանի քաղաքապետարանի հետ նախաձեռնված բոլոր ծրագրերն ունեցել են հաջող ընթացք և, վարկը ուղիղ Երևանի քաղաքապետարանին տրամադրելով, Եվրոպական ներդրումային բանկը փաստում է, որ էներգաարդյունավետության ծրագրերի ոլորտում կարող է Հայաստանում առաջ շարժվել՝ համագործակցելով համապատասխան կառույցների հետ: Մեր գործընկերների հետ փոխադարձ ջանքերի արդյունքում առաջին անգամ կարող ենք աջակցել նաև ավելի մասշտաբային ծրագրերի, ինչպիսին է օրինակ թափոնների կառավարման ոլորտը, ինչը կնպաստի Հայաստանի մայրաքաղաքի բնակչության կյանքի որակի բարձրացմանը: Եվրոպական ներդրումային բանկը կարևորում է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը և լիահույս է, որ իրականացվող ծրագրերն իրենց դրական ազդեցությունը կունենան Երևան քաղաքի բնակիչների կյանքի որակի բարձրացման վրա», - ընդգծել է Վազիլ Հուդակը:

Հայաստանը պատրաստ է բնական գազ գնել ցանկացած երկրից, եթե գինը լինի մրցունակ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար