29.03.2024
Փորձագետ. Թուրքիան և Պակիստանը կուժեղացնեն իրենց աջակցությունն Ադրբեջանին Ղարաբաղի հարցում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

The Washington Times-ը Արցախը որակել է «Հայաստանի կողմից անօրինական օկուպացված տարածք»

The Jewish News Service հրեական թերթի խմբագիր Ջեյկոբ Կամարասն ամերիկյան հեղինակավոր The Washington Times թերթում հոդված է հրապարակել, որտեղ կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն ու ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը «օկուպացված» տարածքին: Armtimes.com-ի ներկայացմամբ, նա հոդվածում նշում է, որ սխալ է որեւէ ֆինանսական ներդրումը մի երկրի համար, որը զավթել է տարածք մեկ ուրիշից.


«Երբ խոսքը գնում է Ամերիկայի կողմից ուրեւէ երկրին ուղղված ֆինանսական աջակցության մասին, հաճախ կարեւորը հենց այդ փաստն է, այլ ոչ գումարի չափը: Ամենից ցայտուն օրինակը Լեռնային Ղարաբաղն է, աշխարհի կողմից ճանաչված որպես ադրբեջանական տարածք, բայց անօրինական օկուպացված Հայաստանի կողմից:


Ահա այդ Հայաստանն այս տարվա մայիսին ուժգին հարված ստացավ, երբ նախագահ Թրամփի կողմից 2018-ի բյուջետային ծրագրով 22,4 միլիոն դոլարը կրճատվեց մինչեւ 70 տոկոս` դառնալով 6,8 միլիոն դոլար: Կրճատվել են նաեւ Ադրբեջանի համար նախատեսված օգնության գումարները` գրեթե 90 տոկոսով, դառնալով 1 միլիոն դոլար: Այս փաստը առավել վնասում է տարածքը կորցրած զոհին` Ադրբեջանին, քան փաստացի օկուպանտին` Հայաստանին: Այս համապատկերում հիմնական ներդրումը Լեռնային Ղարաբաղի համար է, որը մի քանի դարի վեճ է Երեւանի ու Բաքվի միջեւ: Գյուղատնտեսական տարածքների ականազերծմամբ զբաղվող կազմակերպություններից մեկին, ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սպեյերի առաջարկով, որոշվեց տրամադրել եւս 1,5 միլիոն դոլար` Արցախի ժողովրդի ֆիզիկական ու հոգեկան հանգստության համար: Թվում է` ամերիկյան ներդրումների համար 1,5 միլիոնը չնչին գումար է:


Բայց ի՞նչ է ուզում սրանով ասել Ամերիկան: ԱՄՆ-ը չի ճանաչում Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն, այն ճանաչված չէ համաշխարհային մակարդակով, նշանակում է` աջակցում են Ադրբեջանին, ֆինանսավորում` օկուպացված, գրավված տարածքը: Ամբողջական աջակցությունը պետք է ներառեր ֆինանսների իսպառ կրճատում Ղարաբաղի համար:


Ամերիկյան կոնգրեսականները այցելում են Հայաստան, լինում Լեռնային Ղարաբաղում, սրանով վիրավորում են Ադրբեջանի ամբողջականությունը, սա գալիս է ֆինանսավորումից, եթե ԱՄՆ-ը չշարունակեր ֆինանսական օգնություն ցուցաբերել Ղարաբաղին, կոնգրեսականներն այլեւս անելիք չէին ունենա այդ երկրում: ԱՄՆ-ը չպետք է մոռանա, որ ֆինանսավորում է Ռուսաստանի վասալին: Պուտինն ասում է` Հայաստանի ու Ռուսաստանի կարծիքները համընկնում են, դրանք գրեթե նույնն են, Սերժ Սարգսյանը` բազմիցս հաստատում է, որ իր արտաքին քաղաքականությունը հարմարեցնում է ռուսական հետաքրքրություններին, Լոս-Անջելեսում Հայաստանի դեսպանատունը հատուկ ուշադրություն է դարձնում Ռուսաստանի հետ փոխհարաբերություններին, զարմանալի չէ, որ դեսպանն էլ ռուս օլիգարխ Սերգեյ Սարկիսովն է: Հայ-ռուսական հարաբերությունները կապված են նաեւ ռազմամթերքով, ռուսական զենքով: Հայաստանը Ռուսաստանի վասալն է, նրա գաղտնի բաղադրիչը` ամերիկյան իշխանությունների հաշվին գլոբալ իշխանության հասնելու համար: Այդ դեպքում ինչո՞ւ է աջակցում Հայաստանին ԱՄՆ-ը` Ղարաբաղի ֆինանսավորման միջոցով:


ԱՄՆ-ը պետք է ֆինանսավորի միայն իր ռեալ դաշնակիցներին, ոչ թե օկուպացված տարածքների, սա նաեւ ամերիկյան իշխանությունների հեղինակությունը կբարձրացնի»:


Կամարասի հոդվածը հատուկ ուշադրության արժանի չէր լինի, եթե տպագրված չլիներ Washington Times-ում:

Վրաստանում ապաքրեականացրել են մարիխուանայի օգտագործումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար