29.03.2024
ՍԾՏՀ ԽՎ-ն առանց ՀՀ փոփոխություն է արել տարածաշրջանի հակամարտությունների մասին հռչակագրում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վարչապետին է ներկայացվել «Հայաստանի թվային օրակարգ 2030» ռազմավարական փաստաթղթի նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգին վերաբերող հարցեր:

Ներկայացվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի նախագիծը: Նշվել է, որ Օրակարգի մշակման ընթացքում ուսումնասիրվել են 6 ուղղությամբ թվայնացման բարեփոխումների իրականացման հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ, թվային կառավարում, մասնավոր հատվածի թվային փոխակերպում, թվային հմտությունների զարգացում, ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում և կիբերանվտանգություն: Յուրաքանչյուր ուղղության համար մշակվել են ռեֆորմների իրականացման տեսլական, չափելի արդյունքներ և առաջարկվել են թվային ոլորտում նոր նախաձեռնություններ՝ առաջնահերթ ծրագրերի իրականացման մասով: Հիմնական նպատակը ոչ միայն Երևանում, այլև մարզերում ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիության, մատուցվող ծառայությունների թվայնացման և տեխնոլոգիական շարունակական զարգացման ապահովումն է:

Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են Օրակարգի իրագործմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ Թվային փոխակերպման շրջանակում համապատասխան բիզնես մոդելի ձևավորման վերաբերյալ: Այս համատեքստում անդրադարձ է եղել ներդրումների ներգրավման և հայաստանյան ՏՀՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցության հարցին: Քննարկվել են ռազմավարության իրականացման գործում մասնավոր ընկերություններին ներգրավելու նպատակով հարկային հավասար պայմանների ապահովմանը, թվային ոլորտում շարունակական ներդրումները խթանող լրացուցիչ գործիքների մշակմանն ու ներդրմանը, դաշտում մատչելիության և հասանելիության ապահովմանն առնչվող հարցեր:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հետագա քննարկումներում ներգրավել նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և ներկայացնել անհրաժեշտ ներդրումների ծավալի վերաբերյալ գնահատական: Կարևորելով Հայաստանում թվայնացման տեխնոլոգիաների զարգացումը, հասարակության էլեկտրոնային մասնակցության և էլեկտրոնային կառավարման ցուցանիշների բարելավումը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ համատեղ լրամշակել Թվային օրակարգը և հաջորդ տարի հունվարին ներկայացնել հստակ գործողությունների ծրագիր՝ ճանապարհային քարտեզով և կոնկրետ միջոցառումներով:

Մինչև 2019թ. Հայաստան ներկրվող ռուսական բնական գազի գինը կմնա անփոփոխ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար