28.03.2024
Սերժ Սարգսյանը ստորագրեց տարկետումը սահմանափակող աղմկահարույց օրենքը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ամենից շատ 2017-ին Հայաստան այցելել են Ռուսաստանից

2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ավելի քան 1,5 մլն այցելություն է կատարվել Հայաստան: Ինը ամիսների կտրվածքով, օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թվաքանակով Ռուսաստանը զբաղեցրել է առաջին տեղը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից:


Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 349.800 ռուսաստանցի կամ՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 23%-ը:


Ռուսներից հետո ամենից շատ Հայաստան են այցելել իրանցիները՝ 137.938 այցելություն, իսկ երրորդ հորիզոնականում են հայտնվել վրացիները: Առաջին հնգյակը եզրափակում են ամերիկացիներն (76.522) ու ֆրանսիացիները (15.628):


Այս տարվա առաջին ինը ամիսներին Հայաստան են այցելել նաև հեռավոր երկրներից՝  Ֆիլիպիններից, Չինաստանից, Ճապոնիայից և Հարավային Կորեայից:

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար