20.04.2024
Զարիֆ. ՀՀ-Իրան տնտեսական հարաբերությունները հարիր չեն առկա քաղաքական բարձր մակարդակին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Չորս ամիս անց Հայաստանում ՌԴ նոր դեսպան կնշանակվի

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առաջիկայում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնությունը նոր արտակարգ եւ լիազոր դեսպան կնշանակի: Բանն այն է, որ մարտի 22-ին լրանում է դեսպան Իվան Վոլինկինի պաշտոնավարման հինգ տարին: Առհասարակ, դեսպանները նշանակվում են 3 կամ 5 տարի ժամկետով, որից հետո փոխարինվում են: Իվան Վոլինկինը դիվանագիտական աշխատանքի Հայաստանում նշանակվել էր 2013 թվականի մարտի 22-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Վյաչեսլավ Կովալենկոյին: Այսպիսով՝ չորս ամիս անց ՀՀ-ում ՌԴ-ի նոր դեսպան կունենանք: Սակայն դեռեւս հայտնի չէ, թե ՌԴ-ն դեսպանի պաշտոնում ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018թ. ապրիլին ընդառաջ սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի PR-ը: Պարզ է՝ նա ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը: Նկատենք՝ նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի փաստացի ղեկավարը լինելու ՀՀ վարչապետը: Ըստ այդմ, վարչապետի վրա է դրված երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության բնագավառների պատասխանատվությունը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը երբեւէ չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը եւ ուժային կառույցների գործունեությանը առնչվող խնդիրներին: Նա երբեք չի խոսել այն մասին, թե ԼՂ խնդրի կարգավորումն ինքն ինչպես է պատկերացնում, չի խոսել ներքաղաքական կյանքի, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, թեեւ իշխող կուսակցությունում երկրորդ մարդն է եւ հավակնում է դառնալ առաջինը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս ամսվա սկզբին փոխել է իր ղեկավարած գերատեսչության կողմից ազատամարտիկներին պարգեւներ եւ կոչումներ շնորհելու կարգը: Նախկինում ՊՆ-ն ազատամարտիկներին պարգեւներ եւ կոչումներ շնորհում էր իր հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ եւ երաշխավորությամբ: Հասարակական կազմակերպությունները ներկայացնում էին տվյալ ազատամարտիկի մարտական ուղին եւ կենսագրությունը, պաշտպանության նախարարը որոշում էր պարգեւատրել, թե ոչ: Այժմ նույն այդ հասարակական կազմակերպությունները, որպեսզի որեւէ ազատամարտիկի ներկայացնեն պարգեւատրման, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաեւ երեք անձի կողմից տրված երաշխավորագրեր: Երաշխավորագիր կարող են տալ ԱԺ պատգամավորները, հանրությանը հայտնի մշակութային, հասարակական, քաղաքական, պետական գործիչները, բարձրաստիճան հոգեւորականները եւ այլն: Գործնականում ստացվում է, որ ով ցանկանա՝ կարող է երաշխավորագիր տալ, պարզապես այն ընդունել-չընդունելը կորոշի պաշտպանության նախարարը: Իսկ մեդալ ստացողը որքանով է ազատամարտիկ, արդեն կարեւոր չէ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն Երեւանի ոսկերչական գործարան–1 «Գնոմոն» ԲԲԸ–ի հետ պայմանագիր է կնքել: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքի՝ «մեկ անձից կատարված գնումների» բաժնից: Հրապարակված պայմանագրից պարզ է դառնում, որ «Մեկ անձից կատարվող գնումներ» ընթացակարգով Քաղաքաշինության պետական կոմիտեն ընկերությունից երեք ոսկե մեդալ է գնել, որոնց ընդհանուր արժեքը 490 հազար դրամ է: Այսպես՝ «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ ձեռք բերելու համար Քաղաքաշինության պետական կոմիտեն վճարել է 97 հազար դրամ: «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալ գնելու համար բյուջեից վճարվել է 131 հազար դրամ: Իսկ «Տրդատ ճարտարապետ» ոսկե մեդալ գնելու համար՝ 262 հազար ՀՀ դրամ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու այսօրվա նիստը եւս հետաքրքիր կանցնի: Օրակարգում են հուշատախտակների եւ փողոցների անվանակոչության հարցերը: Հուշաքարեր կտեղակայվեն Օֆելյա Համբարձումյանի, Նորայր Հովհաննիսյանի, Սեմյոն Հախումյանի եւ մի շարք այլ հայտնի մարդկանց ապրած շենքերի պատերին: Ինչ վերաբերում է փողոցների անվանակոչությանը, ապա «Ելք» խմբակցության բազում առաջարկներից մեկն է անցել. Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը կկոչվի Մոնթե Մելքոնյանի անվամբ: Սերգեյ Փարաջանովի անվամբ կկոչվի Հրազդանի կիրճի Փարաջանովի թանգարանին կից հատվածի փողոցը: Կենտրոն վարչական շրջանի Սարալանջից մինչեւ Լեո-Կամսար հատվածը կանվանվի Լեոնիդ Ազգալդյանի անունով: «Ելքը» դեմ է այս մոտեցմանը՝ առաջարկել էր Լենինգրադյան փողոցն անվանել հայտնի հայորդու անունով, սակայն ՀՀԿ-ական մեծամասնությունը դեմ է դրան, եւ ըստ ամենայնի կհաստատվի ՀՀԿ-ականների տարբերակը: Նիստը թե՞ժ կլինի՝ հարցրինք ՀՀԿ-ական մեր զրուցակցին։ «Չէ, չեմ կարծում, Զառան Լոս Անջելեսում միտինգի է, չնայած նրա երկու «վիշապները» կգան, իրենք էլ, «Ելքն» էլ ինչ ասեն, մենք չենք արձագանքելու»: Չե՞ք հայհոյելու։ «Չէ, չի լինի այլեւս նման բան. նախորդ նիստին տեսաք` մենք արդեն չենք արձագանքում ոչ մեկին, այդ թվում եւ նրանց տգեղ բառերին»: Ձերն էլ պակաս տգեղ չէր, եթե ոչ ավելի։ «Դե, Լեւոնն էր, էլի, քթի տակ մի բառ էր ասել, վռազ զապիս էին արել։ Մենք մեզ վաղը խելոք ենք պահելու»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում առեւանգված հայ երիտասարդի գտնվելու վայրի մասին դեռ լուր չկա: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Կիեւի հայերի շրջանում մեծ աղմուկ է ստացել այդ միջադեպը: Առաջիկա օրերին տեղի հայերը հույս ունեն լուր իմանալ մեկ շաբաթ առաջ առեւանգված երիտասարդի դեպքից: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ առեւանգված երիտասարդը Հայաստանի մարզպետներից մեկի աներորդին է: Վերջինիս հարազատները լուր չունեն առեւանգված տղայի ոչ գտնվելու վայրի մասին, ոչ էլ անգամ՝ նրա կյանքի եւ առողջության մասին: Երիտասարդի տարիքը տատանվում է 25-ից 27 տարեկանի սահմանում: Այլ մանրամասներ չենք հրապարակում, նշված անձին անվտանգություն էլ ավելի չվատթարացնելու համար: Հիշեցենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն մոտ մեկ շաբաթ առաջ առեւանգել են։ Դեպքը տեղի է ունեցել Կիեւում, որտեղ որդին զբաղվում է խաղային բիզնեսով։ Տեղեկություն կա, որ ընտանիքը կատարվածի մասին իմացել է ուշացումով՝ տեսախցիկների արձանագրած տեսանյութի միջոցով։ Առեւանգումից հետո զոհի բնակարանից նաեւ գողություն է կատարվել։ Մոտ մեկ շաբաթ ընտանիքը սարսափելի սթրեսի մեջ է եղել, քանի որ որեւէ տեղեկություն չեն ունեցել իրենց զավակի մասին։ Միայն երեկ հանցագործները կապի են դուրս եկել, եւ հույս կա, որ բանակցությունների արդյունքում կկարողանան հետ ստանալ իրենց որդուն։ Բանակցությունների մանրամասներից ոչինչ հայտնի չէ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է վերջ դնել տարիներ ձգվող եւ ոչ մի կերպ չավարտվող շինարարություններին, որոնք փչացնում են քաղաքի ճարտարապետական տեսքը: Մարգարյանը որոշել է անավարտների վրա բավական մեծ գույքահարկ սահմանել, որպեսզի դրանց սեփականատերերը ավարտին հասցնեն շինարարությունները եւ շենքերը հանձնեն շահագործման, իսկ եթե դրա համար չունեն համապատասխան միջոցներ, վաճա­ռեն այն մարդկանց, ովքեր դրա հնարավորությունն ունեն: Առաջին զոհը կարող է լինել Ռուսաս­տանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով երկու տասնամյակ է՝ ձեռք է բերել Աբովյան փողոցի վրա գտնվող եւ Հանրապետության հրապարակին հարող Կենտրոնական ունիվերմագի շենքն ու հարակից տարածքները, այնտեղ շինարարություն սկսել, բայց այդ­պես էլ շենքը մինչեւ վերջ չի կառուցել եւ չի շահագործում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսին Արագածոտնի մարզպետ նշանակված Աշոտ Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Նորանշանակ Սիմոնյանը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք, որոնց մեծ մասը հողամասեր են: Այսպես՝ նա ունի հինգ հողամաս եւ մեկական բնակարան ու առանձնատուն: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 6 միլիոն 500 հազար դրամ, 12 հազար ամերիկյան դոլար ու 8 հազար եվրո: Եկամուտներ նույնպես ունեցել է, որոնք կազմել են 1 միլիոն 646 հազար դրամ ու ստացվել երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարից: Ծնունդով թալինցի մարզպետը մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։ Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ՀՅԴ համամասնական ցուցակում զբաղեցնում էր 14–րդ տեղը: Մինչ այս նշանակումը «Ամինտաս Գրուպ» ՍՊԸ–ի տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում»:

Սերժ Սարգսյանը ստորագրեց տարկետումը սահմանափակող աղմկահարույց օրենքը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel