28.03.2024
Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Փարիզ Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին մասնակցելու համար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիայում շուտով կարող է տնտեսական պայթյուն լինել. Աջեմօղլու

Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Տարոն Աջեմօղլուն հայտարարել է, որ տոտալիտարիզմի ուղին բռնած Թուրքիայում շուտով կարող է տնտեսական պայթյուն լինել, գրում է ermenihaber.am-ը:


Ստամբուլի Քոչ համալսարանի գիտական մրցանակը ստանալու համար Թուրքիա ժամանած պոլսահայ պրոֆեսորը հարցազրույց է տվել թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթին:


Լրագրողը, Աջեմօղլուին հիշեցնելով վերջինիս Թուրքիայի վերաբերյալ մեկ տարի առաջ հնչեցրած գնահատականները, ըստ որոնց Թուրքիայում ազատությունների սահմանափակումն ու ԵՄ-ից հեռացումը վատ են անդրադառնալու տնտեսության վրա, հարցրել է. «Այսօր ի՞նչ գնահատականներ կտաք»:


Աջեմօղլուն ի պատասխան ասել է, որ վիճակը չի լավացել և Թուրքիան սրընթաց կերպով գնում է դեպի տոտալիտարիզմ:


«Երկու նախապայման է անհրաժեշտ, որ մեդիադաշտը կարողանա գործունեություն ծավալել: Առաջինը իրական ազատությունն է, երկրորդը՝ վախի բացակայությունը: Ցավոք, Թուրքիայում այս երկուսի վիճակն էլ անմխիթար է: Հատկապես 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո»,- ասել է հայտնի տնտեսագետը:


Խոսելով տնտեսության վիճակի մասին՝ Աջեմօղլուն նշել է, որ այստեղ էլ վիճակը հուսադրող չէ, քանի որ վերջին 10 տարում գրանցվող աճն առկա համակարգի արդյունքն է, և դա հնարավոր է եղել ապահովվել վարկերի ու կառավարության արած ծախսերի միջոցով:


«Դա առողջ աճ չէ, և խորացնում է (տնտեսության-խմբ.) ոչ բալանսավորվածությունը: Թուրքիային անհրաժեշտ է երիտասարդ բնակչության միջոցով բարձրացնել արտադրողականությունը: Մտավախություն ունեմ, որ առաջիկա ամիսներին կարող է տնտեսական պայթյուն տեղի ունենալ»,- ասել է հայտնի հայ տնտեսագետը:

Ադրբեջանական զինուժը շփման գծում կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ. ԱՀ ՊԲ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար