24.04.2024
Հայաստանը եւ ԵՄ-ն ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն նպատակադրված է հետագայում ևս համապարփակ համագործակցություն զարգացնել ԵՄ-ի հետ. ԱԳՆ

ԵՄ-Հայաստան համաձայնագիրն ուղղված է էներգետիկայի, տրանսպորտի, բիզնեսի հատվածի կայուն զարգացմանը: Այն հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելուց հետո: 


«Այս համաձայնագիրն առաջինն է իր տեսակի մեջ, այժմ կարևոր է իրականացնել այն, ինչի ուղղությամբ մենք կաշխատենք միասին»,- ասել է նա: 


Իր հերթին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի Հանրապետության և Եմրամիության միջև երկկողմ հարաբերությունների պատմության մեջ:

Նա կարևորել է, որ համաձայնագրով օրինական հիմքեր են հաստատվում քաղաքական երկխոսություն, տնտեսական համագործակցություն համար, ինչպես նաև նոր հնավորություններ է բացում ներդրումների և ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու համար:


«Կարևոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ աջակցությունը Մինսկի խմբի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ միջազգային օրենքի համապատասխան, այդ թվում բռնութուն չկիրառելու, մարդու իրավունքները հարգելու և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Հայաստանը նպատակադրված է հետագայում ևս համապարփակ համագործակցություն զարգացնել ԵՄ-ի հետ», - շեշտել է Նալբանդյանը:


Ավելի վաղ VERELQտեղեկացրել է, որ Բրյուսելում ստորագրվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործակցության համաձայնագիրը: 


Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով կողմերը հաստատակամություն են հայտնում ամրապնդել համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին: Համաձայնագրով նպատակ է հետապնդվում խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունը ուժեղացնելու միջոցով, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները: Կընդլայնվի նաև շարժունակությունը և տարբեր երկրների մարդկանց միջև շփումը:


Համաձայնագրում շեշտվում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից խուսափելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանը ու ինքնորոշման իրավունքին և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում. նշելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության հայտարարված հանձնառությունը:

Վանաձորի զորամասերից մեկում զինծառայող է հանկարծամահ եղել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online