29.03.2024
ԵԽԽվ-ում կոռուպցիոն իրադարձությունները հետաքննող մարմնի գործունեությունը երկարաձգվեց
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ-ն չի պատրաստվում արգելափակել Եվրամիության ԱԼԳ վերջնական հռչակագրի ընդունումը. նախագահ

Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի վերջնական հռչակագրի ընդունումը: Բրյուսելում այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե պատրաստվում է Հայաստանն արգելափակել Արևելյան գործընկերության հռչակագրի ընդունումը:


«Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք: Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է ՀՀ նախագահը:


Դիտարկմանը, թե Ադրբեջանն առաջ է մղում բավականին դժվար ձևակերպումներ, ՀՀ նախագահը պատասխանել է. «Ադրբեջանը կարող է առաջ մղել, սակայն ո՞վ պետք է ընդունի այդ ձևակերպումները: Եվ չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք մեր հարաբերությունները»:


Սերժ Սարգսյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ Եվրամիությունն այդ հարցում ամբողջովին սատարում է Մինսկի խմբին: ՀՀ նախագահի խոսքով` հայկական կողմից սա ամբողջովին բավարարում է:


Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից երբեւէ կշտամբանք չի լսել Հայաստանի ու Եվրամիության միջեւ համագործակցելու առումով:


«Ես նոր ժողովի ժամանակ նաեւ դա ասացի՝ արդեն շուտով տասը տարի կլինի, որ նախագահ եմ, դրանից առաջ տարբեր պաշտոններում, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որեւէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որն իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին տված հարցազրույցում երեկ ասել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե դուք վերջերս եք եղել Ռուսաստանում, հանդիպել եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որեւէ առարկություն, որեւէ վերապահում եղե՞լ է այս համաձայնագրի հետ կապված։

Իլհամ Ալիևը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին. ՀՀ նախագահ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար